Արսեն Հարությունյանը RAF լիգայում չեմպիոնական գոտեմարտ կանցկսցնի
Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն և աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանն ամերիկյան Real American Freestyle (RAF) կազմակերպությունում չեմպիոնական գոտեմարտ կանցկացնի:
Հայ ըմբիշը հնարավորություն է ստացել պայքարելու թեթևագույն քաշային կարգի չեմպիոնական տիտղոսի համար։ Այս մասին հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։
Տիտղոսային այս դիմակայությունը կկայանա սեպտեմբերի 18-ին ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքում նախատեսված RAF 13 մրցաշարի շրջանակում։ Օլիմպիական խաղերի կրկնակի մասնակցի մրցակիցը կլինի կազմակերպության գործող չեմպիոն, ամերիկացի Օսթին Դեսանտոն։ Վերջինս մինչ օրս անպարտելի է RAF-ում՝ իր ակտիվում ունենալով երեք անընդմեջ հաղթանակ, ինչպես նաև հանդիսանում է 2026 թվականի Պանամերիկյան առաջնության հաղթող։
Արսեն Հարությունյանն այս իրավունքը վաստակել է լիգայում ունեցած վստահ ու տպավորիչ ելույթների շնորհիվ։ Նա RAF-ում հասցրել է անցկացնել երկու գոտեմարտ՝ տոնելով նույնքան հաղթանակ։ Նորամուտի գոտեմարտում հայ մարզիկը բացահայտ առավելությամբ հաղթել էր Քեյլեբ Սմիթին, իսկ դրանից հետո Միլուոքիում կայացած RAF 11-ի ժամանակ ծանր դիմակայությունում պարտության էր մատնել Բեն Դավինոյին:
Սեպտեմբերի այս շաբաթավերջը խոստանում է չափազանց հագեցած լինել հայ երկրպագուների համար։ Հարությունյանի տիտղոսային գոտեմարտի հաջորդ օրը՝ Լոս Անջելեսում կայանալիք UFC 331 մրցաշարի համահիմնական իրադարձության շրջանակում, հայ մարտիկ Արման Ծառուկյանը կմենամարտի Մաուրիսիո Ռուֆիի դեմ։


















































«Տիեզերական ճամփորդություն» Երևանում. մեկնարկել է HIGH FEST-ը
2027-ից կենսաթոշակները կբարձրանան․ ի՞նչ է փոխվելու
Երաշխավորվել է նախադպրոցական հաստատության աշխատողներին և դաստիարակի օգնականներին վերապատրաստող 6 կազ...
Ռոնալդուի անձնական ինքնաթիռը մեկնել է Մադրիդ
Դանի Օլմոն շարունակում է քաղաքին փոխանցել իր եկամտի 2%-ը
Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
Շաքիում արձանագրված դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ. ՀՀ գլխավոր դատախազություն
Բավարիան պատրաստվում է երկարաձգել Մայքլ Օլիսեի հետ գործող պայմանագիրը
Յուրգեն Կլոպը առաջին հաղթանակը տոնեց Գերմանիայի հավաքականի ղեկին
Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական հայց է ներկայացրել Էդգար Ղազարյանի դեմ