Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ղազախստանը հերքել է ՀՀ վարչապետին վերագրվող տեղեկատվությունը Հարավային Կովկասում զարգացումներն է ԱԳԱՄ նախարարը ներկայացրել Լատվիայի մտակենտրոններին Մակրոնը ֆոն դեր Լայենին խնդրել է ԵՄ մակարդակով արգելել երեխաներին օգտվել սոցիալական ցանցերից Հագուստի առևտրի ոլորտում բացահայտվել է շուրջ 9.46 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպք (տեսանյութ) Լայենը խորապես ցավալի է համարել պաշտոնյաների մասնակցությունը Ռատկո Մլադիչի հուղարկավորությանը Ֆրանսիայում թալանել են Ռենուարի թանգարանը Հերիք եղավ, բոլ եղավ, և ձեր գնահատականները կգնաք, այլ տեղում կասեք (տեսանյութ) «Գաստրոփառատոն Գավառ. Գավառի համն ու հոտը» փառատոն (լուսանկարներ) Ավագանու նիստերը որոշումներ կայացնելու համար են, ոչ թե միմյանց քննադատելու. Գալջյան Գործարկվել է uSupport հարթակը 5 կգ թմրամիջոցն ապօրինի իրացնելու փորձ կատարած 3 անձինք կալանավորվել են L’Équipe պարբերականը կազմել է Չեմպիոնների լիգայի բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը

Ղազախստանը հերքել է ՀՀ վարչապետին վերագրվող տեղեկատվությունըՀարավային Կովկասում զարգացումներն է ԱԳԱՄ նախարարը ներկայացրել Լատվիայի մտակենտրոններինՄակրոնը ֆոն դեր Լայենին խնդրել է ԵՄ մակարդակով արգելել երեխաներին օգտվել սոցիալական ցանցերիցPISA-2025․ Հայաստանի սովորողների ուժեղ կողմերն են հարմարվողականությունը, նպատակների սահմանումն ու դպրոցին կապված լինելու զգացումըՀագուստի առևտրի ոլորտում բացահայտվել է շուրջ 9.46 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպք (տեսանյութ)Լայենը խորապես ցավալի է համարել պաշտոնյաների մասնակցությունը Ռատկո Մլադիչի հուղարկավորությանը Ֆրանսիայում թալանել են Ռենուարի թանգարանըՀերիք եղավ, բոլ եղավ, և ձեր գնահատականները կգնաք, այլ տեղում կասեք (տեսանյութ)«Գաստրոփառատոն Գավառ. Գավառի համն ու հոտը» փառատոն (լուսանկարներ)Ավագանու նիստերը որոշումներ կայացնելու համար են, ոչ թե միմյանց քննադատելու. ԳալջյանԳործարկվել է uSupport հարթակը5 կգ թմրամիջոցն ապօրինի իրացնելու փորձ կատարած 3 անձինք կալանավորվել ենL’Équipe պարբերականը կազմել է Չեմպիոնների լիգայի բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականըՀՀ ԱԳՄԱ նախարարի հանդիպել է Լատվիայի նախագահի հետԳևորգ Մանթաշյանը AIM Congress 2026-ին ներկայացրել է Հայաստանի ԱԲ ենթակառուցվածքների զարգացման տեսլականըՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 08.09.2026 (տեսանյութ)Գորիս համայնքի տիրապետմանն է վերադարձվել շուրջ 223 հա մակերեսով հողատարածքՀՀ ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 08.09.2026 (տեսանյութ)Ռուս-իրանական համագործակցությունը չի սահմանափակվում միայն Բուշերի կայանովՏարածվող տեքստը չի հանդիսանում նոր Սահմանադրության նախագիծը. արդարադատության նախարարությունը՝ նախագծի հրապարակման լուրերի մասինԳրոսին շնորհակալություն է հայտնում ԱԷՄԳ հետ համագործակցության համարՄակրոնը ցանկանում է արգելել մինչև 15 տարեկան երեխաների մուտքը սոցցանցերԻսրայելական ավիահարվածի հետևանքով Լիբանանում զոհվել են մեկ ընտանիքի երեք սերունդներՍուրեն Պապիկյանը ՊՆ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ է տվելԱստանայում նույնպես հերքել են Հայաստանի վարչապետին վերագրվող հայտարարությունը Ղազախստանի վերաբերյալՈրոշ շրջանակների կողմից տարածված տեքստը չի հանդիսանում նոր Սահմանադրության նախագիծը․ Արդարադատության նախարարությունԵրևանի ավագանին կքննարկի «Երևանտրանս» ընկերության լուծարման հարցըՁերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության վարչության պետը և մի շարք դպրոցների տնօրեններՔրիստիան Տելյոն 35 տարեկանում ավարտել է ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերանԼեռնանցք բնակավայրում սեպտեմբերի 8-ին և 9-ին գազ չի լինիՄեկնարկել են Մեղրի-Ծավ ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքներըՔննարկվել են հայկական կառուցապատման ոլորտը միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորություններըՀութիների եւ Արաբական կոալիցիայի միջեւ քառամյա հրադադարը խախտվել էՎերջին 3 տարում քանի՞ նորածնի են լքել ծնողները, ի՞նչ ճակատագրի են արժանացել երեխաները1 օրում վաճառված տոմսերի հասույթը կազմել է 80 մլն դրամՇենգենյան գոտին հնարավոր է լավագույնս պահպանելԱրկտիկայում ՆԱՏՕ-ի զորավարժությունները ՌԴ-ի հետ բախման նախապատրաստություն են. ԳրուշկոՈ՞ւմ կհանձնեի «Ոսկե գնդակը». ես այն կտայի ինքս ինձ. ՄբապեՀայաստանն ու Լատվիան կխորացնեն տնտեսական և տեխնոլոգիական համագործակցությունըՀայկական թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումն ԱՄԷ մեկնարկել է շաբաթական մինչև 40 տոննա ծավալովՔրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող հինգ ինքնաձիգ, մարտական ատրճանակ և զինամթերք․ մեկ անձ կալանավորվել էԱռանց տեղումների եղանակԿառլոս III-ը հստակեցրել է արքայազն Հարրիի և Մեգանի կարգավիճակըՈւկրաինայի գլխավոր դատախազը հրաժարական է տվելՌուսաստանն ու Ուկրաինան սկսել են փոխադարձ հարվածներըԼոռու մարզի քրեական ոստիկանները սպանության նախապատրաստության և փորձի հերթական դեպքն են բացահայտել (տեսանյութ)Թրամփն արգելել է կանադական Bombardier- ների վաճառքն ԱՄՆ- ումՎիգեն Քոչարյանի լիազորությունները դադարեցվել են․ նա հրաժարական է ներկայացրելՆարեկ Նալբանդյանի ձերբակալության կադրերը 1,5 տարվա վաղեմություն ունեն․ ՆԳՆԴավթաշենի համայնքային ոստիկանները ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել
Հայաստան

Գործարկվել է uSupport հարթակը

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը հայտնում է Աֆեյան հիմնադրամի հետ համագործակցության հաջող ավարտի մասին։ Հիմնադրամի աջակցության շնորհիվ հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության կարևոր ծառայություններն ավելի հասանելի են դարձել տեղահանված և հյուրընկալող համայնքներում ապրող երեխաներին, դեռահասներին ու տեղում աշխատող մասնագետներին։

Միանալով  ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ 2023 թվականի սեպտեմբերին հաջորդած մարդասիրական արձագանքին, երբ ավելի քան 115,000 հայեր, այդ թվում՝ 36,000 երեխաներ ստիպված էին լքել իրենց հայրենիքը և ապաստան փնտրել Հայաստանում, այս գործակցությունը նպաստեց համայնքային դիմակայունության ամրապնդմանը, սոցիալական համախմբվածության խթանմանը և հոգեսոցիալական աջակցության հասանելիության ընդլայնմանը՝ հենվելով միմյանց օգնելու և համայնքակենտրոն մոտեցումների վրա։

«Աֆեյան հիմնադրամի աջակցությունը հանգեցրել է դրական փոփոխությունների տեղահանությունից տուժած հազարավոր երեխաների և նրանց ընտանիքների կյանքում։ Ելնելով տարիքային առանձնահատկություններից՝ ճիշտ ժամանակին և տևական ժամանակ տրվող հոգեսոցիալական և հոգեկան առողջության աջակցությունը վճռորոշ նշանակություն ունի երեխաների և դեռահասների համար։ Այն նվազեցնում է սթրեսի և հոգեկան ծանր ապրումների թե՛ անմիջական, թե՛ երկարաժամկետ հետևանքները։ Միևնույն ժամանակ կարևոր էր հոգեկան առողջության մասնագետների գերծանրաբեռնվածության պայմաններում գտնել աջակցության տրամադրման ճկուն գործիքակազմ», – նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Ղասսան Խալիլը։ «Միասին մենք օգնել ենք երիտասարդներին, ծնողներին և համայնքային մասնագետներին ձեռք բերել միմյանց աջակցելու կարողություններ, հաղթահարել հոգեկան առողջության խնդիրների վերաբերյալ ձևավորված բացասական ընկալումները և ամրապնդել համայնքային կապերը, որոնք կշարունակեն գործել ծրագրի ավարտից հետո»։

«Համոզված ենք, որ երեխաների և երիտասարդների հոգեկան առողջությանն ու բարեկեցությանն աջակցելը Հայաստանի ապագայի մեջ կատարվող ներդրում է», — նշել է «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամի («Աֆեյան հիմնադրամի» հայաստանյան մասնաճյուղ) գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը․ «Ուրախ ենք ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ մեր գործընկերությամբ, ինչի միջոցով հոգեսոցիալական և հոգեկան առողջության աջակցությունը երկրի ամբողջ տարածքում հասնում է դրա կարիքն ունեցող մարդկանց և համայնքներին։ Այս ծրագրի ձեռքբերումները ցույց են տալիս համայնքակենտրոն լուծումների, փոխաջակցության և համագործակցության ուժը երիտասարդների՝ դժվարությունները հաղթահարելու, կապեր հաստատելու և բարգավաճելու գործում»։

Դեռահասների կարողությունների զարգացում փոխօգնության միջոցով

Հաշվի առնելով, որ հուզական ապրումների ժամանակ դեռահասները հաճախ առաջին հերթին դիմում են իրենց հասակակիցներին՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանի ամբողջ տարածքում ձևավորել և ընդլայնել է դեռահասների՝ կամավորական փոխօգնության ցանցեր։ Համակարգված վերապատրաստումների, մասնագիտական ուղղորդման և մենթորության միջոցով երիտասարդ կամավորները ձեռք են բերել հոգեբանական առաջին օգնության, հասակակիցների աջակցության, արդյունավետ հաղորդակցության և անհրաժեշտության դեպքում դեպի համապատասխան ծառայություններ ուղղորդելու գործնական հմտություններ։

Ծրագրի շրջանակում վերապատրաստվել է 2,017 դեռահաս կամավոր, որոնք իրենց համայնքներում հասակակիցների հետ կազմակերպել են քննարկումներ, իրազեկման միջոցառումներ և հոգեսոցիալական աջակցության տարատեսակ նախաձեռնություններ։ Արդյունքում դեռահաս կամավորները ներգրավել են 18,220 երեխայի և երիտասարդի՝ նպաստելով հոգեկան առողջության վերաբերյալ գրագիտության բարձրացմանը, մասնագիտացված օգնության դիմելու և հոգեսոցիալական բարեկեցության նկատմամբ ձևավորված բացասական ընկալումների թուլացմանը։

Երեխաների և դեռահասների աջակցության համակարգերի ամրապնդում

Երեխաների և երիտասարդների համար աջակցող միջավայր ստեղծելու նպատակով ՅՈՒՆԻՍԵՖ-ը համագործակցել է նաև ծնողների, հոգեբանների, սոցիալական աշխատողների և համայնքային այլ մասնագետների հետ։ Վերջիններս վերապատրաստվել են՝ սովորելով ճանաչել հոգեկան ծանր ապրումների նշանները, տրամադրել հոգեբանական առաջին օգնություն և անհրաժեշտության դեպքում ուղղորդել դեպի մասնագիտացված ծառայություններ։

Ծրագրի շրջանակում 1,098 ծնող և սոցիալական աշխատող վերապատրաստվել և ներգրավվել է որպես հոգեսոցիալական աջակցության և փոխօգնության կամավոր։ Տեղական կարողությունների ամրապնդման և ընտանիքների ու համայնքային ծառայությունների միջև կապերը զարգացնելու շնորհիվ այս կամավորները կարևոր դեր են ստանձնել ինչպես տեղահանված, այնպես էլ հյուրընկալող համայնքների ընտանիքներին աջակցելու գործում։ Նրանք աջակցություն են ցուցաբերել ընդհանուր առմամբ 26,004 ծնողի՝ նպաստելով տեղեկատվության, աջակցության և ծառայությունների հասանելիության ընդլայնմանը հոգեկան առողջության պահպանման սահմանափակ կարողություններով համայնքներում։  

Սոցիալական համախմբվածության և համայնքների դիմակայունության խթանում

Ծրագրի առանցքային նպատակներից մեկը տեղահանված անձանց և հյուրընկալող համայնքների անդամներին համախմբելն էր այնպիսի միջոցառումների շուրջ, որոնք նպաստում են բարեկեցությանը, համայնքային կյանքին մարդկանց ներառմանն ու փոխաջակցությանը։ Նորարարական մոտեցումների, այդ թվում՝ վիզուալ պատմությունների ստեղծման, թատերական և երաժշտական միջոցառումներով ՅՈՒՆԻՍԵՖ-ը և գործընկերները շուրջ 2,000 երեխաների և երիտասարդների համար ստեղծել են ապահով, ներառական միջավայր երկխոսության, ինքնարտահայտման և նոր կապերի ձևավորման համար:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև գործարկել է uSupport հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության նորարարական թվային հարթակի հայերեն տարբերակը, որը ստեղծվել է դեռահասների համար հոգեկան առողջության մասնագիտացված ծառայությունների հասանելիության բացը լրացնելու նպատակով։ Հարթակը երիտասարդներին, ծնողներին և մասնագետներին հնարավորություն է տալիս ըստ անհրաժեշտության ստանալ խորհրդատվություն՝ տեքստային և ձայնային հաղորդագրության կամ տեսազանգի միջոցով, օգտվել երիտասարդների համար հարմարեցված տեղեկատվական նյութերից և ինքնօգնության գործիքներից, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, ուղղորդվել դեպի համապատասխան ծառայություններ։ Բաց կոդով, ամպային և մոդուլային տեխնոլոգիաների հիման վրա ստեղծված uSupport-ը համապատասխանում է անձնական տվյալների պաշտպանության և անվտանգության համաշխարհային չափանիշներին (GDPR+) և հնարավորություն է տալիս պահպանել օգտատերերի անանունությունը։

Ծրագրի բարեհաջող ավարտի կապակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ը իր խորին երախտագիտությունն է հայտնում Աֆեյան հիմնադրամին՝ Հայաստանի ամբողջ տարածքում երեխաների և ընտանիքների բարեկեցությանն ուղղված տեսլական ունենալու, առաջնորդության և հետևողական հանձնառության համար։

###

Հիմնական արդյունքները՝ հակիրճ

  • Վերապատրաստվել և որպես հոգեսոցիալական աջակցության և փոխօգնության կամավոր ներգրավվել է 2,017 դեռահաս և 1,098 ծնող և սոցիալական աշխատող։
  • Փոխօգնության և համայնքային այլ միջոցառումների շնորհիվ աջակցություն է ստացել 44,224 դեռահաս, երիտասարդ և ծնող։
  • Ստեղծագործական միջոցառումներում ընդգրկվել և վերապատրաստվել է 2,000 դեռահաս ու երիտասարդ։
  • Գործարկվել է uSupport հարթակը, որը դեռահասներին և երիտասարդներին հնարավորություն է տալիս առցանց ստանալ հոգեկան առողջության վերաբերյալ գիտահեն տեղեկատվություն և մասնագիտական աջակցություն։
  • Ծրագիրն իրականացվել է տեղահանվածներ հյուրընկալող և խոցելի համայնքներում՝ «Ծնողի դպրոց» ՀԿ-ի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, DizakArt-ի, «Սիստեմա Արմենիա» մշակութային հիմնադրամի և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ համագործակցությամբ։