Նարեկ Նալբանդյանի ձերբակալության կադրերը 1,5 տարվա վաղեմություն ունեն․ ՆԳՆ
Գործարար Նարեկ Նալբանդյանի ձերբակալության կադրերը շուրջ 1,5 տարի առաջ են նկարահանվել: Այս մասին 1lurer.am-ին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։
Նշենք, որ այսօր համացանցում տեսանյութ է տարածվել, ըստ որի՝ իրավապահները ձերբակալել են Նալբանդյանին։
«Այդ պահին ՆԳՆ ոստիկանության ծառայողները մի քանի անձանց տեղափոխում են Ոստիկանություն՝ ուղեկցումով երթևեկելու համար»,-հայտնում են ՆԳՆ-ից։
Ավելի վաղ Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ Նարեկ Նալբանդյանին պատկանող «88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ քրեական վարույթ է հարուցվել։
Նշվում է, որ վարույթը նախաձեռնվել է դեռևս փետրվարի 26-ին։ Դատախազությունից, սակայն, չեն մանրամասնել, թե Քրեական օրենսգրքի որ հոդվածով է հարուցվել վարույթը և որ մարմինն է իրականացնում նախաքննությունը։


















































Ուրախ եմ տեղեկացնել, որ սկսում եմ ճանապարհի նոր փուլ․ Հակոբ Արշակյան
Ռեալը կարգապահական վարույթ է սկսել թիմի պաշտպան Ռաուլ Ասենսիոյի դեմ
Արգենտինայում հաջորդ տուրի ֆուտբոլային բոլոր խաղերը 1 րոպեով կընդհատվեն՝ ի պատիվ Մեսիի
Քննարկվել է ԱՄՆ-Ռուսաստան երկկողմ գործակցությունը ֆինանսական ոլորտում
Բրեդլի Բարկոլան պաշտոնապես «Լիվերպուլի» կազմում է
ՔԿՀ-ում Գագիկ Խաչատրյանի հետ առանձնազրույցի ընթացքում բարձրացված խնդիրների մի մասը ստանում է լուծում...
ՀՀ բուհերի հեռակա ուսուցման ընդունելության դիմում-հայտերի ընդունումը մեկնարկում է սեպտեմբերի 5-ին
Բարսելոնան ներկայացրել է թիմի վերջնական հայտացուցակն առաջիկա մրցաշրջանի համար
Տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա
Ճամբարակում կայացել է «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնը (ֆոտոշարք)