Աստանայում նույնպես հերքել են Հայաստանի վարչապետին վերագրվող հայտարարությունը Ղազախստանի վերաբերյալ
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին սոցիալական ցանցերում տարածվել էր Հայաստանի վարչապետին վերագրվող հայտարարություն, որը հերքել էր նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Մասնավորապես, սոցիալական ցանցերի մի խումբ օգտատերեր պնդում էին, թե Հայաստանի վարչապետը, պատասխանելով դիտարկմանը, թե Ռուսաստանը Հայաստանին հանրաքվե է պարտադրում Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև ընտրություն կատարելու հարցով, ու այդ հարցով իրեն Մոսկվա են կանչել, ասել է. «Ես Ղազախստանի նախագահը չեմ, որ ինձ Ռուսաստան կանչեն։ Եվ մենք այդքան հարուստ չենք, որքան ղազախները, որպեսզի տարվա մեջ 4 հանրաքվե անցկացնենք։ Ինչպե՞ս կարող են նրանք մեզ հանրաքվե պարտադրել»։ Հայաստանի վարչապետը, սակայն, նման հայտարարություն չի արել։
Ղազախստանի նախագահին կից ապատեղեկատվության հակազդման կենտրոնը հայտարարել է, որ իրենց արած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերագրվող մեջբերումը կեղծվել է։ «Նիկոլ Փաշինյանն այդպիսի խոսքեր չի ասել։ Կեղծ լուրի հեղինակները փոխել են որոշակի բառեր և պատասխանը հավելել են արտահայտություններով, որոնք բացակայում են օրիգինալ ելույթում։ Արդյունքում հայտարարությունն այլ իմաստ էր ստացել և արհեստականորեն ներկայացվել էր որպես Ղազախստանի դեմ գործողություն։ Այդպիսի մանիպուլյացիաները միտված են բացասական տրամադրությունների ձևավորմանը և Ղազախստանի և Հայաստանի ժողովուրդների միջև լարվածության արհեստական առիթների ստեղծմանը»,- ասված է Կենտրոնի հայտարարության մեջ։


















































Ուրախ եմ տեղեկացնել, որ սկսում եմ ճանապարհի նոր փուլ․ Հակոբ Արշակյան
Ռեալը կարգապահական վարույթ է սկսել թիմի պաշտպան Ռաուլ Ասենսիոյի դեմ
Արգենտինայում հաջորդ տուրի ֆուտբոլային բոլոր խաղերը 1 րոպեով կընդհատվեն՝ ի պատիվ Մեսիի
Քննարկվել է ԱՄՆ-Ռուսաստան երկկողմ գործակցությունը ֆինանսական ոլորտում
Բրեդլի Բարկոլան պաշտոնապես «Լիվերպուլի» կազմում է
ՔԿՀ-ում Գագիկ Խաչատրյանի հետ առանձնազրույցի ընթացքում բարձրացված խնդիրների մի մասը ստանում է լուծում...
ՀՀ բուհերի հեռակա ուսուցման ընդունելության դիմում-հայտերի ընդունումը մեկնարկում է սեպտեմբերի 5-ին
Բարսելոնան ներկայացրել է թիմի վերջնական հայտացուցակն առաջիկա մրցաշրջանի համար
Տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա
Ճամբարակում կայացել է «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնը (ֆոտոշարք)