«Բարսելոնան» ֆինանսական տարին ավարտել է 18 միլիոն եվրոյի վնասով
«Բարսելոնան» 2025/26 մրցաշրջանում ռեկորդային՝ 1,06 միլիարդ եվրոյի եկամուտ է գրանցել, սակայն ֆինանսական տարին ավարտել է 18 միլիոն եվրոյի վնասով։ Այսպիսով, կատալոնական ակումբը երրորդ տարին անընդմեջ արձանագրել է բացասական ֆինանսական արդյունք։
Ակումբը պնդում է, որ հիմնական գործունեությունից ստացված եկամուտները շահութաբեր են, սակայն արտակարգ ծախսերը շարունակում են վատթարացնել ընդհանուր ցուցանիշները։ Հիմնական խնդիրը Barca Productions մեդիաակտիվի արժեքի նվազեցումն է․ վերջին ֆինանսական տարում այն կրճատվել է ևս 23 միլիոն եվրոյով՝ հասնելով 116 միլիոնի։
«Բարսելոնայի» ֆինանսական հաշվետվությունը պետք է հաստատվի ակումբի անդամների ընդհանուր ժողովում սեպտեմբերի 19-ին։ Ակումբի մասնաբաժինը Barca Productions-ում ներկայում կազմում է 63 տոկոս։


















































Ուրախ եմ տեղեկացնել, որ սկսում եմ ճանապարհի նոր փուլ․ Հակոբ Արշակյան
Արգենտինայում հաջորդ տուրի ֆուտբոլային բոլոր խաղերը 1 րոպեով կընդհատվեն՝ ի պատիվ Մեսիի
Ռեալը կարգապահական վարույթ է սկսել թիմի պաշտպան Ռաուլ Ասենսիոյի դեմ
ՔԿՀ-ում Գագիկ Խաչատրյանի հետ առանձնազրույցի ընթացքում բարձրացված խնդիրների մի մասը ստանում է լուծում...
Բարսելոնան ներկայացրել է թիմի վերջնական հայտացուցակն առաջիկա մրցաշրջանի համար
ՀՀ բուհերի հեռակա ուսուցման ընդունելության դիմում-հայտերի ընդունումը մեկնարկում է սեպտեմբերի 5-ին
Տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա
Երևանը կարդում է
Ամբրոզիոն` տպավորիչ սև զգեստով և ադամանդե զարդերով
imID համակարգում խափանում է արձանագրվել․ ՊԵԿ