Մարզային տրանսպորտը չպետք է ներքաղաքային տրաֆիկ տեղափոխի և ծանրաբեռնի Երևանի փողոցները
Մարզային տրանսպորտը չպետք է ներքաղաքային տրաֆիկ տեղափոխի և լրացուցիչ ծանրաբեռնի Երևանի փողոցները։ Այս մասին Երևանի ավագանու նիստում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նրա խոսքով՝ Երևանում ուղևորափոխադրումները պետք է իրականացնեն այդ նպատակով լիազորված և պարտավորություն ունեցող կառույցները՝ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն, «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ն և մետրոպոլիտենը։
«Բոլոր մնացած տրանսպորտը՝ լինի մասնավոր միկրոավտոբուս, մարզային միկրոավտոբուս, ավտոբուս, իրավունք չունի Երևանում կանգառից կանգառ կայանելու և մարդ տեղափոխելու»,- ասաց Ավինյանը։
Քաղաքապետի խոսքով՝ նման տրանսպորտային միջոցների կողմից ներքաղաքային ուղևորափոխադրումներ իրականացնելը ևս նպաստում է Երևանի փողոցների ծանրաբեռնվածությանը։ «Երբ մենք ասում ենք, որ մեր խնդիրը՝ քաղաքի ծանրաբեռնվածությունը, գնալով սրվում է, դա նաև սրա պատճառով է։ Մենք ուզում ենք արդյունավետ կազմակերպել մարզերից մարդկանց տեղափոխումը Երևան, բայց չենք ուզում հավելյալ տրանսպորտային միջոցների քանակով ծանրաբեռնել քաղաքը»,- նշեց նա։


















































Ուրախ եմ տեղեկացնել, որ սկսում եմ ճանապարհի նոր փուլ․ Հակոբ Արշակյան
Արգենտինայում հաջորդ տուրի ֆուտբոլային բոլոր խաղերը 1 րոպեով կընդհատվեն՝ ի պատիվ Մեսիի
Ռեալը կարգապահական վարույթ է սկսել թիմի պաշտպան Ռաուլ Ասենսիոյի դեմ
ՔԿՀ-ում Գագիկ Խաչատրյանի հետ առանձնազրույցի ընթացքում բարձրացված խնդիրների մի մասը ստանում է լուծում...
Բարսելոնան ներկայացրել է թիմի վերջնական հայտացուցակն առաջիկա մրցաշրջանի համար
ՀՀ բուհերի հեռակա ուսուցման ընդունելության դիմում-հայտերի ընդունումը մեկնարկում է սեպտեմբերի 5-ին
Տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա
Ամբրոզիոն` տպավորիչ սև զգեստով և ադամանդե զարդերով
Երևանը կարդում է
imID համակարգում խափանում է արձանագրվել․ ՊԵԿ