Էրդողանը խոսել է Հայոց ցեղասպանության մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բուրսա քաղաքում ունեցած ելույթի ժամանակ խոսել է Հայոց ցեղասպանության մասին ու հայտարարել, որ «թուրք ժողովուրդն այդ տարիներին ավելի շատ կորուստներ է ունեցել, քան հայերը», փոխանցում է թուրքական «Աքշամ» պարբերականը:
«Հայկական աքսորի պատճառով տեղի ունեցած կոտորածների ընթացքում մահացած թուրքերի թիվը շատ ավելին է, քան այն թվերը, որոնց մասին իրենք խոսում են՝ կոչելով դա «Հայոց ցեղասպանություն», - ասել է Էրդողանը:
Հայոց ցեղասպանության թեմային Էրդողանն անդրադարձել է Ալժիրի դեպքերի մասին խոսելուց անմիջապես հետո՝ մեղադրելով եվրոպացիներին այնտեղ տեղի ունեցած կոտորածների համար և հիշեցնելով, որ Հյուսիսային Աֆրիկայի այդ տարածքները նույնպես ժամանակին կցված են եղել Օսմանյան կայսրությանը:
Էրդողանը նաև նշել է, որ թուրք ժողովուրդը ժամանակին «իր զավակներին է կորցրել Բալկաններում, Կովկասում», և նրանց սիրտը շարունակում է «սեղմվել» այդ ամենի համար:
«Սա ես ասում եմ նրանց, ովքեր խոսում են ցեղասպանության մասին», - ասել է Էրդողանը:
Թուրքիայի ղեկավարը հայտարարել է, որ թուրքական ԶՈւ-ի ԳՇ-ի արխիվներում միայն առկա է Հայկական հարցին առնչվող 1 մլն 700 հազար արխիվային փաստաթուղթ: Ըստ նրա՝ իրենք պատրաստ են բացել դրանք, սակայն հայկական կողմն «անպատասխան է թողնում երկկողմանի կերպով արխիվները բացելու առաջարկները»:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...