Օսման Քավալան բանտից բաց նամակ է հղել Հրանտ Դինքին
Թուրքական «Անատոլիայի մշակույթ» ՀԿ–ի նախագահ, հայտնի թուրք գործարար Օսման Քավալան Հրանտ Դինքի սպանության 11–րդ տարելիցին բանտից բաց նամակ է հղել Հրանտ Դինքին։
Ինչպես տեղեկանում ենք թուրքական Bianet.org կայքից, Օսման Քավալան նամակի սկզբում նշել է, որ Օնաթ Քութլարից հետո Հրանտ Դինքին իր 2–րդ ամենամոտ ընկերն է եղել։
«Քո խիզախ եւ սիրով լեցուն կյանքից զրկող գնդակը մեզ էլ սարսափելի եւ մահացու օրինակի առաջ դեմ առ դեմ թողեց։
Այս ցավի դեմ պայքարելու համար մեր կյանքը քո հետ միացնելու, քեզնից ինչ որ բան սովորելու համար ջանքեր գործադրեցինք։
Շնորհակալ ենք, որ մեզ դիմադրելու ուժ տվեցիր»,–գրել է Օսման Քավալան։
Նշենք, որ Օսման Քավալան Թուրքիայի հայտնի իրավապաշտպաններից է։ Նա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ջատագովներից է։ Նրա կողմից կազմակերպվել են հայ-թուրքական հաշտեցմանն ուղղված բազմաթիվ միջոցառումներ Թուրքիայում։ Քավալան բազմաթիվ անգամ եղել է Հայաստանում։
Ստամբուլում նրան պատկանող հրատարակչությունում տպագրվել են Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ գրքեր, իսկ նրան պատկանող «Ջեզաիր» ռեստորանում կազմակերպվել են Հայոց ցեղասպանությանը նվիրված քննարկումներ ու սգո միջոցառումներ։
Օսման Քավալան ձերբակալվել է ռազմական հեղաշրջամ փորձի մեջ մեղադրվողների հետ համագործակցության մեղադրանքով։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...