Իսլանդիայում քվեարկելու են ԵՄ անդամակցության հարցը
Իսլանդացիները վաղը քվեարկելու են հրաբխային կղզու քաղաքական հրաբխային հարցերի մեկի շուրջ՝ վերսկսե՞լ արդյոք Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները, գրում է dpa- ն։
Իսլանդիան ԵՄ-ին անդամակցելու հայտ էր ներկայացրել 2009 թվականի ֆինանսական ճգնաժամի ընթացքում, սակայն ընդամենը չորս տարի անց ԵՄ- ի նկատմամբ թերահավատ կառավարությունը սառեցրել էր գործընթացը։ Այժմ իշխանության է վերադարձել եվրոպամետ կոալիցիան։ Սոցհարցումները վկայում են, որ պայքարը շատ թեժ է լինելու։
Անդամակցության կողմնակիցները ԵՄ-ին միանալը դիտարկում են որպես ձգձգվող գնաճից, բարձր տոկոսադրույքներից եւ քաղաքական անորոշությունից դուրս գալու հնարավոր միջոց։ Խնդիրը նաեւ անվտանգությունն է․ Իսլանդիան բանակ չունի, եւ որոշ ընտրողներ կասկածում են Վաշինգտոնի հետ պաշտպանական համաձայնագրի արդյունավետությանը։
Հակառակորդների հիմնական մտահոգությունն այն է, որ ԵՄ անդամակցությունը կթուլացնի անկախ երկրի ինքնիշխանությունը։ Այս առումով հիմնական մտահոգությունը ձկնորսությունն է։
Ձկնարդյունաբերությունը Իսլանդիայի տնտեսության ողնաշարն է, եւ շատերի համար անընդունելի է սեփական ջրերի նկատմամբ վերահսկողության որեւէ մասի հանձնումը։
Հանրաքվեում «այո»-ի հաղթանակը պարզապես կնշանակի ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունների վերսկսում։ Անդամակցության շուրջ բանակցությունների ավարտից հետո սպասվում է երկրորդ հանրաքվեն։


















































Ինֆանտինոյի «մեծ գործարքը» տապալվեց
Չէին հավատացել, որ նման բան կարող է լինել իրենց հետ. Գալջյան
Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և...
էբոլան ընդլայնվում է սրընթաց կերպով
Խուզարկություններ Ռոբերտ եւ Լեւոն Քոչարյանների բնակարաններում (լրացված)
Ձերբակալվել է Ռոբերտ Քոչարյանը․ քաղաքացիների արձագանքը
«Ռոման» ջախջախիչ հաղթանակ տոնեց 4:0 հաշվով
ՄԱԿ-ի հարթակում 50 երկրների խումբը հանդես է եկել համատեղ հայտարարությամբ
ՀԱՊԿ խաղաղապահները չեն մտնելու ՀՀ, և ընդհանրապես խաղաղապահ չի մտնելու ՀՀ, որովհետև խաղաղությունը հաս...
ԱՄՆ-ում պատրաստվում են չեղարկել օտարերկրացիների վիզաները