Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել միջազգային մրցաշարում
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Աբու Դաբիում անցկացված «32nd Abu Dhabi International Chess Festival» միջազգային շախմատի մրցաշարում։
Մրցաշարի «Masters» խմբում միջազգային վարպետ Սերգեյ Սկլոկին-Բագիյանը 9 հնարավորից վաստակել է 6 միավոր և կիսել 7-15-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով Սերգեյը զբաղեցրել է 11-րդ մրցանակային տեղը։ Նույն խմբում ՖԻԴԵ-ն ներկայացնող գրոսմայստեր Ռուդիկ Մակարյանը 6.5 միավորով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:
Վետերանների կայծակնային շախմատի մրցաշարում հաղթող է դարձել ԱՄՆ-ն ներկայացնող գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը:
Ընտանեկան թիմային կայծակնային շախմատի մրցաշարում հաղթող է դարձել գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանի և ՖԻԴԵ-ի վարպետ Էդուարդ Հակոբյանի թիմը:
«Open B» խմբում Արթուր Ղարագյոզյանը վաստակել է 7.5 միավոր և զբաղեցրել 3-րդ հորիզոնականը:
Կանանց կայծակնային շախմատի մրցաշարում Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ Սուսաննա Գաբոյանը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։
Շնորհավորում ենք բոլորին՝ մաղթելով նոր հաջողություններ:


















































Ինֆանտինոյի «մեծ գործարքը» տապալվեց
Չէին հավատացել, որ նման բան կարող է լինել իրենց հետ. Գալջյան
Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և...
էբոլան ընդլայնվում է սրընթաց կերպով
Խուզարկություններ Ռոբերտ եւ Լեւոն Քոչարյանների բնակարաններում (լրացված)
Ձերբակալվել է Ռոբերտ Քոչարյանը․ քաղաքացիների արձագանքը
«Ռոման» ջախջախիչ հաղթանակ տոնեց 4:0 հաշվով
ՄԱԿ-ի հարթակում 50 երկրների խումբը հանդես է եկել համատեղ հայտարարությամբ
ՀԱՊԿ խաղաղապահները չեն մտնելու ՀՀ, և ընդհանրապես խաղաղապահ չի մտնելու ՀՀ, որովհետև խաղաղությունը հաս...
ԱՄՆ-ում պատրաստվում են չեղարկել օտարերկրացիների վիզաները