ԱՄՆ պետքարտուղարությունը օրինականացնում է ԼՂ փաստաթղթերը. Բաքվի նոր հիստերիան
ԱՄՆ դեսպանատներն օրինականացնում են ԼՂՀ, Աբխազիայի, Հարավային Օսիայի, Մերձդնեստրի փաստացի իշխանությունների տված փաստաթղթերը, ահազանգում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ ներկայացնելով Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատան նախկին աշխատակից Գեորգի Կբիլցեղխաշվիլիի խոսքը: Նա 2010-2017-ին աշխատել է ամերիկյան դիվանագիտական կորպուսի ներգաղթի վիզաների բաժնում:
«Ես փաստաթղթավորել եմ մեծ քանակի փաստեր, թե ինչպես են հյուպատոսարանի աշխատակիցներն առանց որեւէ խոչընդոտի ճանաչում եւ օրինականացնում Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անջատողական իշխանությունների վավերացրած փաստաթղթերը: Ստացվում է, որ ԱՄՆ պետքարտուղարությունը ճանաչում է Աբխազիայի, Հարավային Օսիայի, ԼՂ եւ Մերձդնեստրի իշխանություններին: Ես միջամտել եմ, սակայն անարդյունք, ավելին՝ ինձ զգուշացրել են իրենց գործերին չխառնվել»,- ասել է Կբիլցեղխաշվիլին:
Մանրամասնելով ԼՂ հարցը՝ նա նշել է, թե նույնը տեղի է ունենում Երեւանում ԱՄՆ դեսպանատանը: Հենց այնտեղ եւ ոչ թե Բաքվի դիվանագիտական ներկայացուցչությանն են դիմում ԼՂ հայերը՝ ներկայացնելով փաստաթղթեր, որոնք վավերացրել են ԼՂՀ իշխանությունները:
«Ինչ-որ մեկը կարող է ասել, թե Ղարաբաղի հայերին բարդ կլինի դիմել Բաքվում ԱՄՆ դեսպանատանը, բայց դա է պահանջում օրենքը եւ այն անտեսել չի կարելի»,- ասել է Կբիլցեղխաշվիլին:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
Արքայազն Էնդրյուն օգնել է Էփշտեյնին վայրէջք կատարել Մեծ Բրիտանիայում գտնվող բազաներում․ Telegraph
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Ովքեր են Ալեն Սիմոնյանի հետ մեկնում Մոսկվա