Ջեմալ փաշայի թոռը կրկին դատարանի առաջ է կանգնել
Թուրք հայտնի լրագրողներից Հասան Ջեմալը «ահաբեկչական կառույցի քարոզչություն» մեղադրանքով կրկին դատարանի առաջ է կանգնել։
Թուրքական Diken–ի փոխանցմամբ՝ քուրդ զինյալների հետ անցկացրած լրագրողական ուսումնասիրության արդյունքները գրելու համար «ահաբեկչական կառույցի քարոզչության» մեղադրանքով Հասան Ջեմալի համար մեղադրող կողմը պահանջում է 13 տարվա ազատազրկում։ Նրան ավելի վաղ նույն մեղադրանքով կալանավորել էին, սակայն ապացույցների պատճառով ազատ արձակել։
Սակայն մեղադրող կողմը բողոքարկել էր վճիռը եւ բեկանել դատարանի որոշումը, որից հետո նրա դեմ նորից նույն մեղադրանքն է ներկայացվել։ Հունվարի 17–ին տեղի ունեցած դատական նիստում մեղադրող կողմը Հասան Ջեմալի համար պահանջել է 13 տարվա ազատազրկում։
Դատարանը մեղադրող կողմին լսելուց հետո հետաձգել է նիստը։
Նշենք, որ Հասան Ջեմալը քրդական հարցի կարգավորման ընթացքում Թուրքիայից հետ քաշվող քուրդ զինյալների հետ անցկացրած օրերը գրի էր առել թերթերում, որից հետո նրա դեմ հետաքննություն սկսվեց։
Հասան Ջեմալը «Հայոց ցեղասպանություն» անունով գրքի հեղինակն է։ Նա Ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ փաշայի թոռն է։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...