Ֆիլ Նեւիլ․ Հենրիխ Մխիթարյանը ֆանտաստիկ ձեռքբերում կլինի «Արսենալի» համար
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ֆիլ Նեւիլն անդրադարձել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տեղափոխությանը Լոնդոնի «Արսենալ»։
«Ես տեսնում եմ իրավիճակը, թե ինչպես է Մխիթարյանն ուղեւորվում «Արսենալ», եւ նա ֆանտաստիկ ձեռքբերում կդառնա լոնդոնցիների համար։ Եթե «Արսենալը» ձեռք բերի Մխիթարյանին ու Օբամեյանգին, ապա կարող է դառնալ լավագույն թիմը, քանի որ նրանք կունենան 2 հրաշալի ֆուտբոլիստներ։
Մենք չենք տեսել լավագույն Մխիթարյանին «Մանչեսթեր Յունայթեդում»։ Ես նրա մեծ երկրպագուն եմ։ Այս մրցաշրջանում մենք փայլուն գործողություններ տեսել ենք նրա խաղում, սակայն չեմ կարծում, որ նա մեկնարկային կազմի խաղացող կդառնա Մոուրինյոյի օրոք։ Մխիթարյանը պետք է տեղափոխվի մի ակումբ, որտեղ կունենա աճելու հնարավորություն ու, հնարավոր է, որ «Արսենալը» համապատասխան տեղ է դրա համար»,- Ֆիլ Նեւիլի խոսքը մեջբերում է BBC-ն։
Հիշեցնենք, որ հունվարի 18-ին «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հաստատել էր Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ հետաքրքրությունը։ Ֆրանսիացի մասնագետը նշել էր, որ աաջիկայում «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Արսենալը» կարող են փոխանակել Հենրիխ Մխիթարյանին ու չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսին։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...