Վրաստանի քաղաքացիների համար հանվել են Թուրքիա այցելության սահմանափակումները
Վրաստանի եւ Թուրքիայի ներքին գործերի նախարարներ Գեորգի Գահարիան եւ Սուլեյման Սոյլուն հեռախոսով համաձայնության են եկել կասեցնել Թուրքիա այցելության սահմանափակումները Վրաստանի քաղաքացիների համար: Այս մասին նշված է Վրաստանի ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»։
«Կողմերը պայմանավորվել են, որ Վրաստանի եւ Թուրքիայի համապատասխան գերատեսչությունները կշարունակեն խորհրդակցությունները 2018 թվականի հունվարի 1-ից Թուրքիայի պետական սահմանի հատման կարգավորումներ սահմանելու համար, որի ավարտից հետո այդ կարգավորումները չեն տարածվի Վրաստանի քաղաքացիների վրա»,-ասված է հայտարարության մեջ:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) նաեւ տեղեկացրել է, որ Թուրքիայի ներքին գործերի նախարարը տարվա սկզբին կայցելի Վրաստան քննարկումների համար, որի ժամանակ ի թիվս այլ հարցերի կքննարկվի Վրաստանի քաղաքացիների կողմից սահմանահատման հարցը:
Հիշեցնենք, որ վերջերս թուրքական իշխանությունները որոշում էին կայացրել՝ համաձայն որի սահմանը հատելու օրը կհաշվվի որպես Թուրքիայում գտնվելու օր։ Այս որոշումը ուժի մեջ էր մտել 2018 թվականի հունվարի 1-ից:
Նախկինում օտարերկրացիների համար Թուրքիայի տարածքում գտնվելը հաշվվում էր տարածք մուտք գործելուց եւ այնտեղ գտնվելուց մեկ օր անց։
Թուրքիայում գտնվելու օրերի ավարտից հետո՝ 90 օր, օտարերկրացիները կարող էին մշտական բնակության թույլտվություն ստանալ Թուրքիայում։
Այս որոշման առնչությամբ դժգոհություն են հայտնել Թուրքիայի սահմանային քաղաքներում աշխատող Աջարիայի բնակիչները, որոնք փաստացիորեն ամեն օր հատում են մաքսային կետը՝ մնալով Թուրքիայում ընդաամնեը ժամեր։
Նրանք բողոքի ցույցեր էին իրականացրել վրաց-թուրքական սահմանին՝ «Սարպի» մաքսային անցակետի մոտ։


















































Հավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր Նշա...
Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվել
Պոլսո Հայոց Պատրիարքը չի հստակեցնում՝ դե՞մ է Կաթողիկոսի հեռացման պահանջին, թե ոչ
«Ձեր ուսանողը չեմ, որ ինձ հարցեր տաք», «Պարտավոր եք դրսևորել պատշաճ վարքագիծ, ավել բան մի՛ ասեք»
Զախարովան Կալլասին և Կոսին համեմատել է վամպիրների հետ՝ Երևանի հետ հարաբերությունների մասին հայտարարո...
Սի Ծինփինը ներկայացրել է Չինաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյ...
Այո’, թող Արթիկի ՔԿՀ պետի տեղակալը և ընտանիքը հետևություն անեն. Գալյանը՝ Զորական գյուղում պատանու ծե...
Հայտարարություն․ տարածքի անվտանգությամբ պայմանավորված՝ բեռնատարների մուտքը սահմանափակվում է