Քաղաքապետարանի տնօրինությանն անցած նախկին «Մուլտի Վելնես»- ը վերաբացվել է. Ավինյան
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Երևան համայնքի սեփականություն հանդիսացող տարածքում «Մուլտի Վելնես» կենտրոնի գործունեությունը դադարեցվել է։ Նշված տարածքում կենտրոնը հուլիսի 31-ից կվերսկսի աշխատանքը Երևանի համայնքի կողմից՝ նոր անվանման ներքո։
Նախկինում կենտրոնի գործունեությունն իրականացվել է Երևան համայնքի սեփականություն հանդիսացող տարածքում, որի օգտագործման իրավունքը ներկայումս դադարեցվել է։ Դրա արդյունքում Երևանի քաղաքապետարանը ստանձնել է կենտրոնի գործունեության կազմակերպումը՝ ապահովելով ծառայությունների շարունակականությունը։
Կենտրոնի ծառայություններից օգտվելու համար քաղաքացիների պայմանագրերը կնքվել էին նախկին գործունեությունն իրականացնող ընկերության հետ, և վճարումները կատարվել էին այդ ընկերությանը։
Այնուամենայնիվ, կարևորելով հազարավոր քաղաքացիների շահերի պաշտպանությունը՝ Երևանի քաղաքապետարանը որոշում է կայացրել շարունակել գործող փաթեթների սպասարկումը՝ անկախ այն հանգամանքից, որ դրանց դիմաց վճարումները կատարվել են այլ ընկերությանը։ Մինչև կազմակերպական գործընթացների ամբողջական ավարտը սպասարկման հետ կապված բոլոր ծախսերը կհոգա Երևանի քաղաքապետարանը։
Բացի այդ, Երևանի քաղաքապետի հանձնարարականով կենտրոնի գործունեության դադարեցման ամբողջ ժամանակահատվածը կավելացվի յուրաքանչյուր հաճախորդի գործող փաթեթի ժամկետին, որպեսզի որևէ քաղաքացի չկրի կորուստ կենտրոնի ժամանակավոր չգործելու հետևանքով։
Ծառայությունների շարունակականությունն ապահովելու նպատակով Երևանի քաղաքապետարանը կենտրոնի աշխատակազմին, այդ թվում՝ մարզիչներին, առաջարկել է շարունակել աշխատանքը նոր կառավարման ներքո։ Ներկայումս ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները կենտրոնի բնականոն և անխափան գործունեությունն ապահովելու համար։
Երևանի քաղաքապետարանը շնորհակալություն է հայտնում կենտրոնի հաճախորդներին ցուցաբերած համբերության և վստահության համար։ Մեր առաջնահերթությունը եղել և մնում է քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն ու ծառայությունների բարձր որակի ապահովումը։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա
Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից