Անկարայից Տրապիզոն ուղևորվող թուրքական օդանավը վերջին պահին փրկվել է կործանումից (Տեսանյութ)
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայից Տրապիզոն ուղևորվող Pegasus ավիաընկերության ինքնաթիռը վերջին պահին փրկվել է կործանարար վթարից, այս մասին գրում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը:
Տրապիզոնի օդանավակայանում վայրէջք կատարող Boeing 737-800 մարդատար օդանավը հանկարծակի դուրս է եկել թռիչքուղու սահմաններից ու մեծ թափով գլորվել դեպի ծովը: Օդանավը, սակայն, մխրճվել է ափամերձ հողատարածք ու կարողացել խուսափել ջրում հայտնվելուց:
Օդանավում գտնվող 162 ուղևորները արագ կերպով դուրս են բերվել ներսից, զոհվածներ չկան:
Տրապիզոնի օդանավակայանը մի քանի ժամով ստիպված է եղել դադարեցնել աշխատանքը, միջքաղաքային չվերթներ իրականացնող թուրքական օդանավերն այդ ընթացքում ուղղորդվել են դեպի Էրզրումի, Գիրեսունի և Էրզինջանի (Երզնկա - tert.am) օդանավակայանններ:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...