«Աղբին» չեմ խղճում. Ուկրաինայում ադրբեջանուհին վրաերթի է ենթարկել տեսուչներին ու նրանցից մեկին մեքենայի վրա քարշ տվել (տեսանյութ)
Ուկրաինական Լվով քաղաքում բնակվող ադրբեջանուհի Էլնարա Աբիևան սկանդալային հռչակ է ձեռք բերել պարբերաբար ճանապարհատրանսպորտային կանոնների կոպիտ խախտումների պատճառով:
Քսանվեցամյա ադրբեջանուհին, որը վերջին տարիներին գտնվում է իրավապահների ուշադրության կենտրոնում, հայտնվել է նոր սկանդալի կենտրոնում:
Ինչպես նշում է minval.az-ը, ոստիկանության հաղորդմամբ՝ երիտասարդ աղջիկը, Peugeot մեքենայի ղեկին գտնվելու ընթացքում, խախտել է երթևեկության կանոններն ու դրա համար կանգնեցվել է ոստիկանների կողմից: Աբիևան հրաժարվել է ներկայացնել վարորդական իրավունքը ու հետո անսպասելիորեն սեղմել է գազի ոտնակը՝ վրաերթի ենթարկելով ճանապարհային տեսուչներից մեկին: Դրա հետևանքով տղամարդը մեծ ուժեվ մի կողմ է շպրտվել:
Այնուհետև թմրանյութերի ազդեցության տակ գտնվող Աբիևան վրաերթի է ենթարկել մյուս տեսուչին, որը հասցրել է ամուր բռնվել մեքենայից: Սանձարձակ ադրբեջանուհին այս վիճակով մի քանի փողոց է անցել՝ ի վերջո մի կողմ գցելով ոստիկանին:
Հատկանշական է, որ միջադեպից հետո օրինախախտը մնացել է ազատության մեջ ու նկատելի ակտիվություն ցուցաբերել սոցկայքերում: Նա մեկնաբանել է ոստիկանների հետ կապված միջադեպը՝ գրելով. ««Աղբը» հաշվի չառած՝ տոները շատ լավ են անցել: Վայելեք կյանքն ու աղբ մի եղեք: Ես թքած ունեմ ձեր ու ձեր կարծիքի վրա: Ես «աղբին» չեմ խղճում, խղճում եմ միայն հիվանդ երեխաներին, պատերազմական պայմաններում ապրողներին, տարեցներին...»:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...