Ստամբուլի օդանավակայանի ահաբեկչությունը կազմակերպել էր Վրաստանի քաղաքացին
Թուրքիայում հայտնաբերվել ու ձերբակալվել է 2016 թվականին Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում իրականացված ահաբեկչական հարձակման կազմակերպիչներից Գոչա Սագնաձեն, այս մասին գրում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը:
Աղբյուրը նշում է, որ ահաբեկչին կալանավորելու որոշում է կայացվել:
Չեչենական ծագումով Վրաստանի քաղաքացի ահաբեկիչը հարում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը։ Հայտնի է, որ նա ամիսներ շարունակ թաքնվել է Տրապիզոնի նահանգի Օֆ շրջանում, որտեղ էլ նրան ձերբակալել են:
Հիշեցնենք, որ Աթաթուրքի անվան օդանավակայանում հարձակման ևս մի կազմակերպիչ՝ Ահմեդ Չաթաևը, ինքնասպանություն էր գործել ամիսներ առաջ Թբիլիսիում տեղի ունեցած հակաահաբեկչական հատուկ գործողության ժամանակ:
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ահաբեկչական հարձակումը տեղի էր ունեցել 2016 թվականի հունիսի 28-ին: Ահաբեկչության հետևանքով մահացել էր 28, վիրավորվել՝ 236 մարդ:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...