Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն հունվարի կեսերին. այն միտված է լարվածության նվազեցմանը
Այս փուլում դժվար է խոսել բանակցությունների առաջընթացի մասին: Այս մասին, այսօր՝ հունվարի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն՝ անդրադառնալով հունվարի կեսերին նախատեսվող ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարիների հանդիպմանը:
Նրա խոսքով, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման տեղի ու վայրի մասին տեղեկատվություն կտրամադրվի:
Անդրադառնալով այդ հանդիպումից ակնկալիքներին, Շավարշ Քոչարյանն ասաց. «Առաջընթացի մասին խոսելը դժվար է, որովհետեւ կողմերի միջեւ չկա վստահության մթնոլորտ: Այն իսպառ բացակայում է: Բոլորս տարբեր հայտարարությունների ականատես եղանք, որոնք համահունչ են Հայաստանի արտաքին քաղաքական դիրքորշումներին առ այն, որ անհրաժեշտ է ներդնել այն մեխանիզմները, որոնց պայմաններում կձեւավորվի այդ մթնոլորտը»:
Նրա խոսքով՝ վերը նշված պայմաններից առաջնայիններից է զինադադարի ռեժիմի պահպանումը. «Անհրաժեշտ է, որ ներդրվեն այն մեխանիզմները, որոնք կնպաստեն ապագայում այդ մթնոլորտի ձեւավորմանը: Խոսքը վերաբերում է զինադադարի ռեժիմի պահպանմանը, ռազմական գործողությունների դադարեցմանը, հրադադարի ռեժիմի պահպանմանը: Այս տեսանկյունից հանդիպումներն առաջին հերթին միտված են լարվածության նվազեցմանը: Իհարկե, կորուստներ ունենք, կրակոցներ կան, բայց հանդիպումները նպաստում են, որ լարվածության մակարդակն իջնի»:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ ԱԳ նախարարնեի հանդիպմանը հաջորդի նաեւ նախագահների մակարդակով հանդիպում, Քոչարյանը պատասխանեց.
«Այդպիսի բան այսօր դեռեւս չի քննարկվում: Նմանատիպ հանդիպումները ԱԳ նախարարների հանդիպումներից են կախված»:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...