Նոր հարկատեսակ է սահմանվել. ճանապարհային հարկ՝ բեռնատարների համար
«Հայկական ժամանակ» թերթը գրում է.«Այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Հարկային օրենսգրքով» սահմանվել է նոր հարկատեսակ՝ ճանապարհային հարկ՝ բեռնատարների համար: Այդ հարկի գանձման գործընթացը լիակատար անակնկալ է եղել բեռնափոխադրողների համար:
Արդեն մի քանի օր է՝ անցակետերում կուտակվել են բազմաթիվ բեռնատարներ, որոնք իրենց բեռները փոխադրելու ծախսերի մեջ այդ նոր հարկատեսակը չեն ներառել: Իսկ գանձվելիք վճարները բավականին բարձր են: Մասնավորապես՝ Հայաստանում չհաշվառված մինչև 10 տոննա տարողությամբ բեռնատարները կես ամսվա համար պետք է վճարեն 25-65 հազար դրամ, 10-ից մինչև 60 տոննան՝ 80-205 հազար դրամ...: Հայաստանում հաշվառված բեռնատարների համար հարկատեսակի դրույքաչափն ավելի մեղմ է և վճարվում է մեկ տարվա համար: Այն մեքենաները, որոնք հաշվառված են ՀՀ-ում, պետք է ամեն տարի ճանապարհային հարկ վճարեն ստորև ներկայացված չափով, մինչև 20 տոննա առավելագույն ծավալով մեքենաների համար՝ անվճար, 20-ից մինչև 25 տոննա՝ 120 հազար դրամ, 25-ից մինչև 30 տոննա՝ 240 հազար դրամ, 30-ից 35 տոննա՝ 360 հազար դրամ, 35 տոննայից ավելի դեպքում՝ 480 հազար դրամ»:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Ովքեր են Ալեն Սիմոնյանի հետ մեկնում Մոսկվա
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է «Մաքուր Երևան» ստեղծագործական մրցույթի մեկնարկը