Վիլաշ-Բոաշը «Դաքարում» վթարի է ենթարկվել
Լոնդոնի «Չելսիի», «Տոտենհեմի» եւ իտալական «Ինտերի» նախկին գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը նորամուտն է նշել «Դաքար» բազմօրյա ավտոարշավում:
Պորտուգալացի մասնագետի ու նրա հայրենակից Ռուբեն Ֆարիայի մենքենան վթարի է ենթարկվել չորրորդ փուլի ժամանակ: Միջադեպի հետեւանքով Վիլաշ-Բոաշը հիվանդանոց է տեղափոխվել մեջքի ցավերի պատճառով: Բուժզննումը նրա մոտ չի ախտորոշել լուրջ վնասվածքներ:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ 40-ամյա մարզիչը հրաժարվել է ավտոարշավի հետագա պայքարից, հայտնում է eurosport-ը:
Հիշեցնենք, որ Անդրե Վիլաշ-Բոաշի նախորդ ակումբն էր չինական «Շանհայ Շանգանը», որից նա հեռացել էր 2017-ի նոյեմբերին:
Andre Villas-Boas has had to abandon the Rally Dakar after he crashed into a dune.
— Football Expose (@FootballExpose) January 10, 2018
He has been taken to the hospital. pic.twitter.com/N7KwQqWG2O


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...