Երևան–Հրազդան երթուղայինի սակագինը 400-ից դարձել է 500 դրամ. տրանսպորտի ոլորտում առաջին թանկացումն է արձանագրվել
Այս տարվա հունվարի 4-ից միջքաղաքային Երևան-Հրազդան երթուղայինի սակագինը 400-ից դարձել է 500 դրամ: Այս տեղեկությունը հաստատած Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մամուլի քարտուղար Անահիտ Առաքելյանը Tert.am-ին հայտնեց նաև, որ այս երթուղին սպասարկող «Վիլ լայն» ընկերությանը լիցենզիայից զրկելու հիմք չկա, քանի որ մրցույթը շահած ընկերությունն ի սկզբանե հայտը ներկայացրած է եղել 500 դրամով: Իսկ 400 դրամով աշխատել է` որպես բարի կամքի դրսևորում:
«Եթե դարձնեին 600, տեղում ընկերությունը կզրկվեր լիցենզիայից, բայց, կրկնում եմ, հայտը եղել է 500 դրամով»,-ասաց Անահիտ Առաքելյանը:
Հիշեցնենք, որ շատ փորձագետներ չէին բացառում, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքով (որով նախատեսվում է նաև սեղմված բնական գազի ու դիզվառելիքի ակցիզների բարձրացում ), կթանկանա նաև քաղաքային ու միջմարզային տրանսպորտը:
Ինչպես հայտնեց ՀՀ ՏԿՏՏ մամուլի խոսնակը՝ այլ ընկերություններից ուղեվարձի թանկացման վերաբերյալ հայտեր չեն ստացվել:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Ովքեր են Ալեն Սիմոնյանի հետ մեկնում Մոսկվա
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է «Մաքուր Երևան» ստեղծագործական մրցույթի մեկնարկը