Սկանդալ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում. ֆեդերացիայի նախագահը դիմել է իրավապահ մարմիններին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 9-ին, Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի որոշմամբ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական վարչությունում նախաքննություն է սկսվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի դիմոմի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը հայտնել է իրավապահ մարմիններին, որ 2017 թվականի նոյեմբերի 20-ին կայացել է ՀՀ առաջին խմբի 2017-2018 թվականների մրցաշրջանի ֆուտբոլի առաջնության Վանաձոր-ՖԱ Էրեբունի հանդիպումը։
Այն ավարտվել է 5։0 հաշվով։
Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հայտնել է նաև, որ հանդիպման՝ պայմանավորված լինելու վերաբերյալ զեկույց է կազմվել ՈՒԵՖԱ-ի կողմից, որում մասնագետները վերլուծության են ենթարկել ամբողջ խաղի ընթացքն ու դրա վրա կատարված խաղադրույքները։
Այդ ամենից հետո առաջացել են կասկածներ, որ մրցումների կամ մրցույթների արդյունքների վրա ազդելու նպատակով չի բացառվում, որ խաղի կազմակերպիչներին և մասնակիցներին տրվել, իսկ վերջիններիս կողմից ստացվել կամ ընդունվել են կաշառք ստանալու առաջարկներ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ անգամ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 201 հոդվածի 1-ին և 3-րդ մասերի (արհեստավարժ մարզամրցումների և հանդիսադիր առևտրային մրցույթների մասնակիցներին ու կազմակերպիչներին կաշառելը) հատկանիշներով։


















































Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ հնչել են կրակոցներ
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարանցուն
«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմին
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Շտապօգնության ավտոմեքենան Թեղուտի մոտ կողաշրջվել է. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Ովքեր են Ալեն Սիմոնյանի հետ մեկնում Մոսկվա
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է «Մաքուր Երևան» ստեղծագործական մրցույթի մեկնարկը