165 կալանավորված լրագրող, փակված հեռուստաալիքներ ու թերթեր. Էրդողանը շնորհավորել է թուրք լրագրողներին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայում լրագրողների օրվա կապակցությամբ շնորհավորել է գործող բոլոր լրագրողներին ու հայտարարել, որ լրագրողների անխոչընդոտ աշխատանքը ժողովրդավարական երկիր ունենալու ամենավառ ցուցիչն է:
Ինչպես գրում է թուրքական demokrathaber.org կայքը, Էրդողանը նշել է, որ Թուրքիայի նախորդ իշխանությունների օրոք մամուլը շատ ծանր օրեր է «քաշել», իսկ ինքն անձամբ պայքարել է լրագրողների ազատության համար:
«Լրագրությունը դա միայն լուրեր հայտնելը չէ, այլ նաև մեկնաբանություն տալն է: Ցավոք, ոմանք օգտագործելով խոսքի ու մտքի ազատության վերաբերյալ մեր ունեցած նրբանկատությունը՝ օգտագործում են այն ապատեղեկատվություն տարածելու ու մեր երկիրը պառակտելու համար», - ասել է Էրդողանը:
Թուրքական կայքն Էրդողանի հայտարարությունից հետո հիշեցրել է, որ անցած 2017 թվականի ընթացքում Թուրքիայում ամեն շաբաթ լրագրող է ձերբակալվել, իսկ այս պահին Թուրքիայի բանտերում շարունակում է կալանավորված մնալ 165 լրագրող:
Ընդհանուր առմամբ, 2017 թվականին Թուրքիայում ձերբակալվել է 187 լրագրող, 58-ը կալանավորվել են, նրանցից ազատ են արձակվել միայն 15-ը: Ազատազրկման և դրամական տույժի է ենթարկվել 81 լրագրող:
Բացի այդ՝ 18 լրագրող անցած տարվա ընթացքում հարձակման է ենթարկվել իր մասնագիտական գործունեությունն իրականացնելու պահին:
Անցյալ տարի Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը մամուլի ազատության վերաբերյալ պահանջներ է ներկայացրել Թուրքիային: Եվրախորհրդի պատգամավորների դատին հանձնված զեկույցը, որն ընդունվել է 110 կողմ, 15 դեմ ձայների հարաբերակցությամբ, պահանջում է Թուրքիայից ազատ արձակել ահաբեկչական միջոցառումներին մասնակցելու մեղադրանքով ձերբակալված լրագրողներին, վերանայել Թուրքիայի քրեական օրենսգրքի «Թրքությունը վիրավորելու» մասին 301-րդ հոդվածը, ինչպես նաև «նախագահին վիրավորելու» մասին 229-րդ և «ժողովրդի մեջ ատելություն սերմանելու» մասին 216-րդ հոդվածները: Զեկույցը նաև կոչ է անում վերանայել համացանցի հրապարակումների վերաբերյալ մեղադրանքներն ու թուլացնել Թուրքիայի պետական հեռուստաալիքի նկատմամբ պետական վերահսկողությունը:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Ովքեր են Ալեն Սիմոնյանի հետ մեկնում Մոսկվա
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է «Մաքուր Երևան» ստեղծագործական մրցույթի մեկնարկը