Անկարայում Ռուսաստանի և Իրանի դեսպանները կանչվել են Թուրքիայի ԱԳՆ
Անկարայում Ռուսաստանի և Իրանի դեսպանները կանչվել են Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն՝ կապված Սիրիայի հյուսիսում ստեղծված լարված իրավիճակի հետ, գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:
Դեսպաններ Ալեքսեյ Երխովի և Մուհամեդ Իբրահիմ Թահերիան Ֆարդի հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը մեղադրել է Սիրիայի կառավարական ուժերին Իդլիբում անվտանգության ռեժիմը խախտելու համար:
«Ասադի ռեժիմի կողմից Իդլիբում անվտանգության գոտու սահմանի խախտման հետ կապված մեր անհանգստությունը մենք փոխանցել ենք Աստանայում անվտանգության ռեժիմի երաշխավորի դերում հանդես եկած Ռուսաստանին և Իրանին՝ ռազմական և դիվանագիտական մակարդակով», - ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:
Նշենք, որ Աստանայում Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում Սիրիայում ստեղծված անվտանգության գոտիներն այսօրվա դրությամբ «դե ֆակտո» հրադադարի ռեժիմ են պահպանում 5000 ք/կմ տարածության վրա:
Սիրիայում ստեղծված անվտանգության գոտիներից Իդլիբում Թուրքիան ունի երեք ռազմական դիտորդական կետ, որոնք շարունակում են իրենց գործունեությունը:
Հիշեցնենք, որ նախօրեին Սիրիայի Իդլիբ նահանգի Դարաթ ալ Իզզա շրջանում ականանետային հարձակման է ենթարկվել Թուրքիայի ԶՈՒ-ին պատկանող ռազմական ավտոշարասյունը։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...