Վարչական պատասխանատվություն ` առանց թույլտվության հրավառություն իրականացնելու համար
ՀՀ կառավարությանն է ներկայացվել օրենսդրական նախագծերի փաթեթ, որով սահմանվում է, որ հրավառությունների իրականացման թույլատրելի վայրերը, դրանց ներկայացող պահանջները և պայմանները սահմանում է համայնքի ավագանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, փաթեթն ընդգրկված է կառավարության հունվարի 11-ի նիստի օրակարգում:
Միաժամանակ, սահմանվում է առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պահանջների խախտմամբ հրավառություն իրականացնելու համար վարչական պատասխանատվություն, ինչպես նաև տեղական տուրք՝ թույլտվություն ստանալու համար:
Փաթեթի ընդունմամբ կսահմանվի հրավառություն հասկացությունը, հրագործական նյութերի օգտագործման, ինչպես նաև հրավառությունների իրականացման համար կսահմանվի լիազոր պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հսկողության իրականացման համար անհրաժեշտ իրավակարգավորումներ:
«Երևան քաղաքի և հանրապետության այլ վարչատարածքային միավորների տարածքներում կազմակերպվող հրավառությունները ոչ միայն խանգարում են բնակչության հանգիստը, այլև առաջացնում են բազմաթիվ հրդեհներ և այլ արտակարգ իրավիճակներ: Կանոնակարգված չեն հրավառությունների անցկացման վայրերի, ժամերի, հրավառությունների կազմակերպման թույլտվությունների անցկացման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև թույլտվությունների համար տեղական տուրքերի չափերը: Քաղաքացիների կողմից ներկայացվում են բազմաթիվ դիմումներ կապված ուշ ժամերին հրավառություններ իրականացնելու մասին, ինչի արդյունքում խախտվում է բնակիչների հանգիստը»,- ասված է հիմնավորման մեջ:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Ովքեր են Ալեն Սիմոնյանի հետ մեկնում Մոսկվա
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է «Մաքուր Երևան» ստեղծագործական մրցույթի մեկնարկը