Իրանի գերագույն առաջնորդը ճանաչել է քաղաքացիների խաղաղ բողոքի իրավունքը
Ժողովուրդը իրավունք ունի իր բողոքն արտահայտել բողոքի ակցիաների ընթացքում, սակայն նման ելույթները չպետք է շփոթել բռնության հետ: Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդը այաթոլլա Ալի Խամենեին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նրա խոսքով՝ իրադարձությունների վերլուծությունները համընկնում են մեկ կետում. այն է, որ անհրաժեշտ է առանձնացնել ժողովրդի անկեղծ եւ օրինական պահանջները ջարդերի հանգեցնող բռնի շարժումներից:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 28-ից Իրանի տարբեր քաղաքներում սկսված փողոցային բողոքի ցույցերի ժամանակ առնվազն 20 մարդ է զոհվել: Բողոքի պատճառը տնտեսական վիճակն էր, կոռուպցիան, բարձր գները եւ գործազրկությունը: Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր, որ բողոքներն առաջացել են երկրի ներքին խնդիրների պատճառով, ինչպես նաեւ հրահրվել են այլ երկրների կողմից:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...