Հայաստանում 40 անուն ապրանքների թանկացում է սպասվում․ փորձագետ
Անցած տարվա թանկացումների արդյունքում Հայաստանում աղքատության մակարդակը անցել է 30 տոկոսից։ Այս մասին հունվարի 9-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Սպառողների խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Չիլինգարյանը։
Նրա գնահատմամբ՝ այն լրիվ կարող է հասնել 40 տոկոսի ցուցանիշին։ Ի վերջո, թանկացել են ոչ միայն տավարի, այլ նաեւ խոզի միսը, կաթնամթերքը եւ այլ ապրանքներ, ինչը սպառողների համար որոշակի խնդիրներ է ստեղծել: Չիլինգարյանը հավելել է, որ չնայած սրան, մարդիկ դեռ շարունակել են նախապատրաստվել Ամանորին, որոշակի սննդամթերք են գնել, եւ նրա կարծիքով՝ դա բնական է, քանի որ քաղաքացիները ցանկացել են իրենց սիրելի տոնն ըստ արժանվույն դիմավորել:
Փորձագետի խոսքով՝ գների աճը կշարունակվի նաեւ 2018 թվականին։ Այսպես, սպասվում է մոտ 40 անուն ապրանքնատեսակների թանկացում, որոնց ցանկում կան նաեւ առաջին անհրաժեշտության ապրանքներ։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ
Ովքեր են Ալեն Սիմոնյանի հետ մեկնում Մոսկվա
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է «Մաքուր Երևան» ստեղծագործական մրցույթի մեկնարկը