Ահմադինեժադի փաստաբանը հերքել է նրա ձերբակալության մասին տեղեկատվությունը
Շիրազում Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ձերբակալության մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին լրագրողներին ասել է Ահմադինեժադի փաստաբանը, որի անունը չի հաղորդվում: Չի հստակեցվում նաև, թե որտեղ է գտնվում իրանցի քաղաքական գործիչը: Ավելի վաղ՝ հունվարի 7-ին, Իրանի նախկին նախագահի ձերբակալության մասին տեղեկատվություն էր տարածել al-Quds al-Arab թերթը՝ վկայակոչելով Թեհրանում իր «վստահելի աղբյուրը»:
Ըստ թերթի՝ ձերբակալության համար առիթ էր հանդիսացել Ահմադինեժադի հունվարի 4-ի ելույթը Բուշիր քաղաքում: Իր ելույթում նախկին նախագահը հայտարարել էր, որ իր կարծիքով՝ «ներկայիս որոշ պաշտոնյաներ ապրում են հասարակ մարդկանց խնդիրներից հեռու, ոչինչ չգիտեն հասարակության իրական դրության մասին»:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...