Ըստ Express-ի՝ Մուրինյոն արգելափակում է Մխիթարյանի հնարավոր տրանսֆերը
«Մանչեսթր Յունայթեդի» մարզիչ Ժոզե Մուրինյոն չի թույլատրում Հենրիխ Մխիթարյանին Միլանի «Ինտեր» տեղափոխվել վեցամսյա վարձակալության պայմանագրով: Մուրինյոն, ենթադրաբար հետաքրքրված է կանխիկ մեծ գործարքով, որպեսզի կարողանա ձեռք բերել ֆրանսիացի Անտուան Գրիզմանին (Մադրիդի «Ատլետիկո»), այս մասին գրում է բրիտանական մամուլը:
Express կայքը նշում է, որ այս մրցաշարը Հենրիխ Մխիթարյանը փայլուն սկսեց՝ առաջին երեք խաղում կատարելով գոլային հինգ փոխանցում, սակայն նոյեմբերից, «Չելսի»-ից կրած պարտությունից հետո դուրս է մնացել «Մանչեսթր Յունայթեդ»-ի հիմնական կազմից: Հունվար ամսվա տրանսֆերների շրջանում չի բացառվում, որ նա հեռանա թիմից:
Ըստ Daily Star-ի Միլանի «Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին տրանսֆերների շրջանում իր առաջին թիրախն է համարում Հենրիխ Մխիթարյանին: Այս մասին գլխավոր մարզիչը ասել է ակումբի ղեկավարների հետ այս շաբաթվա սկզբում կայացած հանդիպմանը: Լուչանո Սպալետին ասել է որ իրեն դուր է գալիս Մխիթարյանի բազմակողմանի խաղը և նշել, որ հարձակողական ոճի կիսապաշտպանը մեծ հաջողություն կունենա Իտալիայի առաջնությունում: Սակայն ՈՒԵՖԱ-ի «Ֆինանսական արդար խաղ»-ի կանոնակարգի համաձայն՝ Իտալիայի ֆուտբոլի առաջնության առաջատար ակումբերը այս հունվարի ընթացքում չեն կարող ֆուտբոլիստների հետ հիմնական պայմանագրեր կնքել, հնարավոր է կատարել միայն կարճաժամկետ վարձակալության գործարքներ, ինչին Մուրինյոն դեմ է:
Հաղորդվում է նաև որ «Յունայթեդ»-ի գործադիր տնօրեն Էդ Վուդվորդը Մխիթարյանի դիմաց համաձայն է ընդունել 15 միլիոն ֆունտ ստեռլինգի առաջարկը, որն իբր արել է Դորտմունդի «Բորուսիա»-ն՝ իր նախկին խաղացողին վերադարձնելու համար: 2016-ին Մխիթարյանը «Մանչեսթր Յունայթեդ» էր տեղափոխվել 30 միլիոն ֆունտ ստեռլինգի դիմաց:


















































Մխիթարյանը կերտեց Ինտերի 5:1 հաշվով հաղթանակը
Ադրբեջանը կարծես դեմ չէ, որ Մխիթարյանը խաղա Բաքվում
Հենրիխ Մխիթարյանն ընդդեմ Ադրբեջանի չեմպիոնի
«Արսենալ»-ը հաղթեց ՊՍԺ-ին. Մխիթարյանը մեկնարկային կազմում էր
Մխիթարյանն առաջնությունն ավարտեց վեցերորդ տեղում
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...