Կառավարությունն առաջարկում է ձևավորել նոր համայնքային միավորումներ
«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններով առաջարկում ենք ձևավորել նոր համայնքային միավորումներ, իրականացնել համայնքների խոշորացում: Այս մասին ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 30-ի նիստում ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը:
Փոխնախարարը նշել է, որ առաջարկվում է ձևավորել Լոռու մարզի Ստեփանավան խոշորացված համայնք՝ ներառելով Ստեփանավան, Գյուլագարակ և Լոռի Բերդ համայնքները՝ 20 բնակավայրերով:
Սյունիքի մարզում առաջարկվում է միավորել Գորիս, Տաթև և Տեղ համայնքները՝ ձևավորելով Գորիս խոշորացված համայնքը՝ 28 բնակավայրերով: Վայոց ձորի մարզում նախատեսվում է միավորել Եղեգնաձոր, Արենի և Եղեգիս համայնքները՝ իրենց 32 բնակավայրերով և ձևավորել նոր՝ Եղեգնաձոր խոշորացված համայնք:
Առնակ Ավետիսյանը նշել է, որ առաջարկվող ծրագրերում ներգրավված են լինելու 9 համայնք, 80 բնակավայր, որոնց միավորման արդյունքում ձևավորվելու է 3 նոր համայնք:
Խոշորացման այդ փուլի արդյունքում Հայաստանում կլինի 64 համայնք: Չխոշորացված կմնան Երևանը, Գյումրին և ազգային փոքրամասնություններով բնակեցված 5 համայնքներ:
Փոխնախարարը տեղեկացրել է, որ նախագիծը քննարկվել է համայնքներում, կազմակերպվել են քննարկումներ համայնքների ղեկավարների և ավագանիների մասնակցությամբ:
Զեկուցողը նշել է, որ առաջարկվում է լրացում կատարել նաև «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում, որը վերաբերում է ընտրությունների նշանակման հարցին: «Լրացումը կատարում ենք, որպեսզի կարողանանք համայնքների ավագանիների՝ մինչև լիազորությունների դադարումը մարզպետների կողմից նշանակվեն համապատասխան ընտրություններ»,- տեղեկացրել է Առնակ Ավետիսյանը: Այդ համայնքներում նախատեսվում է ընտրություններն անցկացնել 2026 թվականի աշնանը:
Կառավարությունն առաջարկել է հարցը քննարկել 24-ժամյա ռեժիմով:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված հարցին:


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ