Մեկ օրում բացահայտվել է 125 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները ապրիլի 27-28-ը բացահայտել են 125 հանցագործություն։
Մասնավորապես, բացահայտվել են՝
- 49 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
- 9 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
- 6-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, փաստաթղթի կեղծիքի,
- 5-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության, թմրանյութի հայտնաբերման,
- 4-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի,
- 3-ական դեպք՝ հոգեկան ներգործության, շորթման, թմրանյութի իրացման,
- 2-ական դեպք՝ խուլիգանության, սառը զենքի հայտնաբերման, ինքնիրավչության,
- Բացահայտվել են վստահված գույքի հափշտակման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ինքնասպանության հասցնելու, երեխայի կյանքի կամ առողջության պահպանման պարտականությունները չկատարելու, կանխամտածված սնանկության, ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրում զենք պահելու, կրելու, իրացնելու, հարկեր, տուրքեր չվճարելու, գրավառուին վնաս պատճառելու, պոռնկագրական նյութեր հրապարակելու, ազատությունից ապօրինի զրկելու, արգելանքի տակ գտնվող գույքի նկատմամբ ապօրինի արարքի, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, հնագիտական օբյեկտներ ոչնչացնելու դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
- 3 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
- 1 դեպք՝ կողոպուտի։
Հայտնաբերվել է 9 հետախուզվող, կամավոր ներակայացել՝ 1-ը։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 4 դեպք։
ՃՏՊ վիճակագրությունը հետևյալն է. անցած 1 օրում գրանցվել է 3 ավտովթար․ 5 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։


















































Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
Մարսելի Palais du Pharo-ն լուսավորվել է հայկական դրոշի գույներով