Հայտնաբերվել է 387 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Ապրիլի 20-27-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3725 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 112 ավտոմեքենա։
Մասնավորապես, հայտնաբերվել են ոչ սթափ 133 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 83 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 28, չամրակապված վարելու՝ 328, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 40, վարելու ընթացքում ծխելու՝ 388, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 128, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 115 և 1350 այլ իրավախախտում։ 80 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 84-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 42-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 29-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 59 անձ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 14528 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 233 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 254 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 373, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 2 անձ։
Հայտնաբերվել են նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 84, չամրակապված վարելու՝ 3519, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 343, վարելու ընթացքում ծխելու՝ 522, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 621, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 111, արագության գերազանցման՝ 2342 և 4845 այլ իրավախախտում։ 259 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 688-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 431-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 159-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ 9 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 39 անձ։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ