Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կազմավորման օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը հանդես է եկել ելույթով: «Այսօր ձեր ծառայությունը ՀՀ-ում իրականացվում է մի բացառիկ իրավիճակում, բացառիկ պատմական իրավիճակում, երբ ՀՀ անկախությունից ի վեր առաջին անգամ ՀՀ բոլոր սահմանային անցման կետերը վերահսկվում են, և այնտեղ ծառայությունը իրականացվում է ՀՀ սահմանապահ զորքերի կողմից»,- ասել է Փաշինյանը:
Նրա խոսքով՝ հաջորդ կարևոր նորությունը Հայաստանի Հանրապետության սահմանների վերաբերյալ այն է, որ արդեն 2 տարի է, ինչ Ադրբեջանի հետ ունենք սահմանազատված և սահմանագծված 12 կմ սահմանային հատված, որտեղ ծառայություն են իրականացնում ՀՀ սահմանապահ զորքերը:
«Սա նույնպես շատ կարևոր և բացառիկ իրավիճակ է, և պիտի արձանագրեմ, որ այդ 12 կմ ՀՀ-ի և Ադրբեջանի Հանրապետության սահմանի թերևս միակ հատվածն է, որտեղ Հայաստանի և Ադրբեջամի զինած ուժերի ներկայացուցիչները ծառայություն են իրականացնում առանց սաղավարտների, առանց զրահաբաճկոնների և ինքնաձիգների՝ պահունակները ոչ թե ինքնաձիգների վրա, այլ պայուսակների մեջ դրած: Սա, իհարկե, տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ զորքերի կառավարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածությամբ, սա մեզ ստիպում է մտածել կամ նկատել ակնհայտը, որ սահմանապահ զորքերը սովորաբար խաղաղության սիմվոլ են, որովհետև այնտեղ, որտեղ սահմանին կանգնած են սահմանապահներ, մեծ հավանականությամբ կամ դեպքերի մեծամասնությամբ այդ սահմանին տիրում է խաղաղություն, և մեր ցանկությունն ու նպատակն է, որ ՀՀ բոլոր սահմանները, սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո: Մենք գնում ենք այդ ճանապարհով:
Առաջիկայում, իհարկե, մենք կշարունակենք և տրամաբանական ժամկետներում ավարտին կհասցնենք ՀՀ-ի և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանի սահմանազատումը: Մենք օրակարգում, իհարկե, ունենք նաև Վրաստանի հետ մեր սահմանի սահմանազատման ամփոփման օրակարգը, և վրաց գործընկերների հետ այս մասին արդեն պայմանավորվածություններ ունենք, և սրանով, ըստ էության, ՀՀ-ի սահմանների սահմանազատումը և սահմանագծումը կամփոփվի, և մեր պետությունը իր միջազգայնորեն ճանաչված տարածքում ավելի վստահ ձևով զարգացման օրակարգի վրա կենտրոնանալու հնարավորություն կունենա»,- նշել է վարչապետը:


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ