ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարին կից հասարակական խորհրդի երկրորդ նիստը
Ապրիլի 22-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարին կից հասարակական խորհրդի երկրորդ նիստը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել այս ձևաչափով փետրվարին կայացած նախորդ հանդիպումից հետո տեղի ունեցած զարգացումներին:
Նախարար Միրզոյանը ներկայացրել է արտաքին միջավայրում Հայաստանի Հանրապետության շահերի առաջմղման, բալանսավորված ու բալանսավորման քաղաքականության տրամաբանությամբ գործընկերությունների զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ու հեռանկարները: Անդրադարձ է կատարվել հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված ջանքերին, մարտահրավերների և դրանց հասցեագրման հարցում առկա մոտեցումներին:
Նախարար Միրզոյանը ներկայացրել է ապաշրջափակման ու տարածաշրջանային հաղորդակցությունների ցանցի ընդլայնմանն ուղղված ծրագրերի կյանքի կոչման ընթացքը, հնարավորությունները:
Անդրադարձ է կատարվել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին:
Մտքեր են փոխանակվել ռազմավարական գործընկերությունների զարգացմանն առնչվող հարցերի շուրջ: ՀՀ-ԵՄ դինամիկ զարգացող գործընկերության համատեքստում անդրադարձ է կատարվել մայիսին Երևանում կայանալիք բարձրաստիճան միջոցառումներին։
Ընդգծվել է ժողովրդավարական զարգացման ճանապարհին հանդիպող մարտահրավների հաղթահարման գործում պետության և քաղաքացիական հասարակության միջև ակտիվ երկխոսության, ինչպես նաև համախոհ միջազգային գործընկերների հետ փոխգործակցության կարևորությունը:
Հարցուպատասխանի ժամանակ նախարարը պատասխանել է ներկաների հարցերին, տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում:


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ