Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սայաթ-Նովայի պողոտայի մի հատվածում կանգառը կարգելվի Փրկարարները Սիսիանում օգնություն են ցուցաբերել կիսակառույց շինությունում հայտնված երեխաներին և տեղափոխել անվտանգ վայր Ալմաթիում բացվել է «Հայաստանի գունապնակը» ցուցահանդեսը Վերին Լարսում տարհանում է իրականացվել տարերային աղետի վտանգի պատճառով Կառավարությունը 5 նոր ավտոբուս կգնի գյուղական դպրոցների երեխաներին տեղափոխելու համար Ռուսական բիզնեսում աճել է չինական արհեստական բանականության լեզվական մոդելների օգտագործումը Հարավային Լիբանանի զգալի հատվածներ փաստացի դարձել են անբնակելի Կասեցվել է Սիսմուր ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը TRIPP-ի համաձայնագիրը շատ մոտ աապագայում կգա խորհրդարան, և մենք այն կվավերացնենք. Սարգիս Խանդանյան ՀՀ-ի և ՄԹ-ի միջև հարաբերությունները վերջին տարիներին նշանակալի առաջընթաց են արձանագրել. Ռուբինյանն ընդունել է դեսպանին Էսթետիկ բժշկությունը Հայաստանում․ որքան է աճել գեղեցկության գինը Կոտայքի մարզում կկառուցվի հատուկ կացարան ՀՀ-ում ապաստան հայցող անձանց համար

Սայաթ-Նովայի պողոտայի մի հատվածում կանգառը կարգելվիՓրկարարները Սիսիանում օգնություն են ցուցաբերել կիսակառույց շինությունում հայտնված երեխաներին և տեղափոխել անվտանգ վայրԱլմաթիում բացվել է «Հայաստանի գունապնակը» ցուցահանդեսըՎերին Լարսում տարհանում է իրականացվել տարերային աղետի վտանգի պատճառովԿառավարությունը 5 նոր ավտոբուս կգնի գյուղական դպրոցների երեխաներին տեղափոխելու համարՌուսական բիզնեսում աճել է չինական արհեստական բանականության լեզվական մոդելների օգտագործումըՀարավային Լիբանանի զգալի հատվածներ փաստացի դարձել են անբնակելիԿասեցվել է Սիսմուր ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունըTRIPP-ի համաձայնագիրը շատ մոտ աապագայում կգա խորհրդարան, և մենք այն կվավերացնենք. Սարգիս ԽանդանյանՀՀ-ի և ՄԹ-ի միջև հարաբերությունները վերջին տարիներին նշանակալի առաջընթաց են արձանագրել. Ռուբինյանն ընդունել է դեսպանինԷսթետիկ բժշկությունը Հայաստանում․ որքան է աճել գեղեցկության գինըԿոտայքի մարզում կկառուցվի հատուկ կացարան ՀՀ-ում ապաստան հայցող անձանց համարԹուրքիայի Ֆեթհիե շրջանում, հրդեհ է բռնկվելԿասպից ծովի ջրի մակարդակը նվազել էՀաստատվել է օտարերկրյա պետության քաղաքացու կողմից ՀՀ քաղաքացի համարվող և ՀՀ տարածքից դուրս ապրող երեխայի որդեգրման կարգըԼոռու մարզի որոշ հասցեներում 36 ժամ գազ չի լինիԳյումրիում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը«ԱԿԶ» ապրանքային նշանի ներքո գործող ընկերությունը տուգանվել էԴավիթաշենի համայնքային ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. թմրանյութի 51 փաթեթ է հայտնաբերվելԱրդեն երկրորդ անգամ բարեկրթության կանոններն այդ դահլիճում խախտվում են. Ռուբեն ՌուբինյանՌուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկի հերթական խմբաքանակն է տեղափոխվում ՀայաստանՇարունակելու ենք ջանքերը խաղաղության օրակարգի առաջմղման ուղղությամբ. ԱլիևԿողմերի հնարավորությունները հավասար են․ Սանդրո ՊերկովիչԱռաջիկայում նաև Հայաստանից արտահանումներ կլինեն դեպի Ադրբեջան․ ՀՀ վարչապետԳևորգ Պապոյանը ԵԱՏՄ խորհրդի նիստին ներկայացրել է Հայաստանի ագրոարդյունաբերական համալիրի զարգացման առաջնահերթություններըԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՀանքերի ընդլայնումը հակասում է կլիմայական միտումներինԵթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար ՎարդանյանԻնգուրի կամրջով բենզատարներ են շարժվել դեպի ԱբխազիաԱՄՆ-ն և Ճապոնիան համատեղ ծրագրում են ստեղծել աշխարհի ամենախորը ստորջրյա հանքավայրըԵվրատեսիլ 2027 երգի միջազգային մրցույթը կանցկացվի ԲուլղարիայումՀեգսեթը չի բացառել Կուբայի դեմ ռազմական գործողությունների հնարավորությունըԲանակում գրանցված մահվան վերջին դեպքի հետևանքով Ռազմական ոստիկանությունում կլինեն կադրային փոփոխություններԿասեցվել է «Հաղարծին» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունըՔՊ-ն դեռ քննարկելու է Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի ղեկավարի պաշտոնումՄենք Թուրքմենստանում բարձր ենք գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները. Սերդար ԲերդիմուհամեդովՔննարկվում է ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանին արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու հարցըԲաշկորտոստանում հրդեհ է բռնկվել Wildberries-ի օբյեկտներից մեկըՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում շարունակվում են բարեկարգման աշխատանքներըԱբովյանում վնասվել է ՀԷՑ-ի մալուխային գիծը․ 3 ենթակայանի էլեկտրամատակարարումը դեռևս չի վերականգնվելԱրցախցիների բնակապահովման ծրագրով 7743 ընտանիք արդեն հավաստագիր է ստացելԽուլիգանություն կատարած անձի մոտ ապօրինի ռազմամթերք է հայտնաբերվել. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀայտնաբերվել է զինծառայողի դիՀայաստանը կարող է ունենալ էլեկտրաէներգիայի պահանջարկ, որովհետև մեծ տեմպերով զարգանում են ԱԲ գործարանները. ՓաշինյանՍեպտեմբերի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստը կդառնա 500 հազար դրամՀայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարման հարցում ՌԴ-ի հետ չենք գնա սուր լուծումների․ ՓաշինյանԿոլումբիայում կստեղծվի արտակարգ իրավիճակների հիմնադրամՃապոնիան կշարունակի աջակցել Հայաստանին աղետների ռիսկի կառավարման ոլորտում․ հանդիպում ՆԳՆ-ումՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էտնա հրաբխի ժայթքման պատճառովՀայաստանի պատանեկան շախմատի հավաքականը կմասնակցի Մոսկվայում կայանալիք Բոտվիննիկի գավաթին
Հայաստան

Հայաստանում ստեղծվել է լուրի բովանդակությունը ստուգելու հարթակ՝ ապատեղեկատվության դեմ պայքարի շրջանակներում

Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը ներկայացրեց «Stugel.am» նոր հարթակը, որը նախատեսված ապատեղեկատվության դեմ պայքարում հանրությանն աջակցելու համար՝ ապահովելով տեքստային, լուսանկարային և տեսանյութային կոնտենտի ստուգման հնարավորություն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կենտրոնի կազմակերպած կլոր սեղան-քննարկման ընթացքում Ծառուկյանը նշեց, որ հարթակը ստեղծվել է լայն հասարակության համար։

«Ձեզ հրավիրել ենք նաև ներկայացնելու մեր կողմից պատրաստված գործիքը, որի նպատակը ոչ թե միայն մասնագիտական հանրությանը, այլ ավելի շատ հասարակությանն աջակցելն է՝ տրամադրելով այնպիսի հարթակ, որը հնարավորություն կտա վերիֆիկացնել, նույնականացնել և ճանաչել որոշակի կոնտենտ»,- դիմելով լրագրողներին՝ ասաց նա։

Նրա խոսքով՝ ապատեղեկատվության դեմ արդյունավետ պայքարը պահանջում է ավելի ակտիվ և կանխարգելիչ մոտեցում։ «Ապատեղեկատվության դեմ պայքարը պետք է ունենա նաև հարձակողական բնույթ, որպեսզի հնարավոր լինի ոչ միայն արձագանքել ապատեղեկատվությանը, այլ նաև կանխել այն»,- նշեց Ծառուկյանը։

Նա կարևորեց նաև մեդիագրագիտության դերը՝ ընդգծելով, որ այս ուղղությամբ ակտիվ համագործակցություն կա քաղաքացիական հասարակության հետ։ «Քաղհասարակության ներկայացուցիչները և մեր գործընկերները բավականին ակտիվ են այս հարցում և աջակցում են, որպեսզի մենք կարողանանք ճիշտ գործիքներով նպաստել հանրության մեդիագրագիտության բարձրացմանը»,- ասաց նա։

Ծառուկյանը նշեց, որ հարթակի ստեղծումը բխում է ապատեղեկատվության դեմ պայքարի 2024-2026 թվականների գործողությունների ծրագրից։ «Մենք ունենք ապատեղեկատվության դեմ պայքարի 2024-26 թթ․ գործողությունների ծրագիր, որի շրջանակում իրականացրել ենք մի շարք ակտիվություններ, և դրանցից մեկը հենց այս գործիքի ստեղծումն էր՝ մեր եվրոպացի գործընկերների աջակցությամբ»,- նշեց նա։ Նրա խոսքով՝ վերջին շրջանում քաղաքացիների մոտ ձևավորվել է քննադատական մոտեցում տեղեկատվության նկատմամբ, սակայն անհրաժեշտ է նաև գործիք տրամադրել այդ տեղեկատվությունը ստուգելու համար։

Նա ներկայացրեց հարթակի հիմնական գործառույթները՝ նշելով, որ «Stugel.am»-ը ունի երեք հիմնական գործիք։ «Առաջինը՝ տեքստային կոնտենտի վերիֆիկացիան է, երկրորդը՝ նկարների, և երրորդը՝ տեսանյութերի վերիֆիկացիան»,- ասաց նա։

Ծառուկյանի խոսքով՝ նկարների և տեսանյութերի ստուգումը իրականացվում է ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով։ «Նույն կերպ, ինչպես հնարավոր է ստեղծել գեներացված լուսանկար կամ տեսանյութ, նույն տեխնոլոգիաներով հնարավոր է նաև դրանք ստուգել՝ պարզելու համար արդյոք դրանք իրակա՞ն են, թե՞ ոչ»,- նշեց նա։ Նա ընդգծեց, որ տեխնոլոգիաները շարունակաբար զարգանում են, և հարթակը պետք է մշտապես թարմացվի։ «Ամեն շաբաթ նոր գեներացման գործիքներ են հայտնվում, և նույն ճանաչողական տեխնոլոգիաները նույնպես պետք է անընդհատ թարմացվեն, որպեսզի կարողանան ճանաչել նոր ձևաչափերով ստեղծված կոնտենտը»,- ասաց Ծառուկյանը։

Կենտրոնի տնօրենը նշեց, որ հարթակը լինելու է բաց և հասանելի բոլորի համար։ «Հարթակը հասանելի է լինելու յուրաքանչյուրի համար և չի ենթադրում որևէ վճար։ Մենք այն ստեղծել ենք էստոնական ընկերության աջակցությամբ և ԵՄ ֆինանսավորմամբ։ Սա հանրային բարիք է, և որևէ կոմերցիոն նպատակ այստեղ դրված չէ»,- ընդգծեց նա։ Միաժամանակ, նրա խոսքով, որոշ սահմանափակումներ կկիրառվեն՝ չարաշահումներից խուսափելու նպատակով։