ՆԳՆ փրկարար ծառայությունը Տավուշի մարզում անցկացրել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն
Սահմանային անցակետերը ոչ միայն պետության մուտքի և ելքի դարպասներն են, այլև պատասխանատվության գոտիներ, որտեղ յուրաքանչյուր իրավիճակ պահանջում է արագ, համակարգված և պրոֆեսիոնալ արձագանք։ Այդ նպատակով ՆԳՆ փրկարար ծառայությունը հերթական վարժանքն է իրականացրել՝ միտված արտակարգ իրավիճակներին արձագանքման կարողությունների զարգացմանը։
Ապրիլի 17-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության նախաձեռնությամբ Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի տարածքում անցկացվել է «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը սահմանային անցակետում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն։
Խաղարկվել են սահմանային անցակետում հրդեհի առաջացման պայմանական սցենարներ, իրականացվել հրդեհաշիջման, տուժածների որոնման, անվտանգ տարածք տեղափոխման և առաջին օգնության ցուցաբերման գործողություններ։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել տարբեր ծառայությունների միջև փոխգործակցության, ուժերի օպերատիվ կառավարման և իրավիճակային արագ կողմնորոշման ապահովմանը։
Միջոցառմանը ներգրավված էին Իջևանի և Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատները, Պարեկային ծառայությունը, կամավորական հրշեջ-փրկարարական ստորաբաժանումը, ինչպես նաև գործընկեր գերատեսչություններ։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ