Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 21-ից 22-ը
Բացահայտվել է 149 հանցագործություն, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
- 58 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
- 19 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
- 9 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
- 8-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության,
- 6 դեպք՝ հոգեկան ներգործության,
- 5-ական դեպք՝ խարդախության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
- 4 դեպք՝ փաստաթղթի կեղծիքի,
- 3 դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման,
- 2-ական դեպք՝ բնակարանային գողության, գույքին տիրանալու, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու։
- Բացահայտվել են շորթման, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, սառը զենք կրելու, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, ցուցմունք տալուց հրաժարվելու, սուտ մատնության, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
- 1 դեպք՝ գույքին տիրանալու։
Հայտնաբերվել է 12 հետախուզվող, կամավոր ներկայացել 2-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 1 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 13 ավտովթար․ 20 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ