Ապրիլի 24-ին ընդառաջ նախապատրաստական աշխատանքները Երևանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում են
Ապրիլի 24-ին ընդառաջ Երևանում ընթանում են լայնածավալ նախապատրաստական աշխատանքներ, որոնք քաղաքային իշխանությունների մշտական վերահսկողության ներքո են։ Այս մասին Երևանի ավագանու նիստի ընթացքում հայտարարեց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։ Նրա խոսքով՝ արդեն իրականացվել են կանաչապատման և ծաղկապատման աշխատանքների շուրջ 90 տոկոսը։ Ընթացքի մեջ են արտաքին լուսավորության վերականգնման և բարեկարգման աշխատանքները՝ ներառյալ լուսատուների փոխարինումն ու համակարգային վերահսկողությունը։
«Բարեկարգման աշխատանքներ են իրականացվել մայթերին, արահետներին և ճանապարհներին։ Նախատեսվում է նաև երեք օր շարունակ կազմակերպել 24-ժամյա աղբահանություն։ Ապրիլի 23-26-ը կիրականացվեն հիմնական կազմակերպչական աշխատանքները, մշակված է համապատասխան սխեման։ Արդեն իրականացվել են տարածքի ձևավորման աշխատանքները, իսկ ապրիլի 22-ի երեկոյան այն պատրաստ կլինի։ Վերջնական փուլում կիրականացվեն ծաղկապատման աշխատանքներ և կտեղադրվեն ձայնային սարքավորումներ»,-նշեց Արեյանը:
Քաղաքապետի խորհրդականը ավելացրեց, որ հաջորդիվ նախատեսվում է ապահովել տարածքի մաքրությունը, կարգաբերել ցայտաղբյուրներն ու սանհանգույցները, ինչպես նաև կազմակերպել տրանսպորտային սպասարկումը։ Նախատեսվում է ուղևորների անվճար տեղափոխում Բրազիլիայի հրապարակից, որի երթուղիների սխեման շուտով կհրապարակվի։
«Բացի այդ, կիրականացվեն համապատասխան աշխատանքներ մետրոպոլիտենում, կկարգավորվի առևտուրը, կապահովվի կարգուկանոնն ու կարգապահությունը, ինչպես նաև ծաղիկների վաճառքը՝ ստորգետնյա անցումներում»,-նշեց նա:
Արեյանն ընդգծեց, որ նշված բոլոր միջոցառումները ամենամյա պարտականություններ են և իրականացվում են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի անմիջական վերահսկողության ներքո։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ