Մաքրվել են Գեղարքունիքի մարզի հուշարձանների և տեսարժան վայրերի տարածքները
Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրվա շրջանակներում Գեղարքունիքի մարզի բնակավայրերում իրականացվել են հուշարձանների տարածքների մաքրման և հուշարձանների լվացման աշխատանքներ։
Ինչպես տեղեկացրեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատմական միջավայրի պահպանության Գեղարքունիքի մարզային ծառայության պետ Գոռ Գասպարյանը, հուշարձանների տարածքների մաքրման ու բարեկարգման աշխատանքներին մասնակցել են Գեղարքունիքի մարզի բնակավայրերի դպրոցականները, մանկավարժները, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները, անհատ քաղաքացիներ։
Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները հատուկ տեխնիկայի կիրառմամբ իրականացրել են համայնքի տարածքում գտնվող հուշարձանների լվացման և մաքրման աշխատանքներ։
«Մարզի տարբեր բնակավայրերում հանրակրթական դպրոցների, կրթամշակութային օջախների և համայնքային կազմակերպությունների ակտիվ մասնակցությամբ իրականացվել են հուշարձանների տարածքների մաքրման, շրջակա միջավայրի բարեկարգման աշխատանքներ։
Կարևոր է նշել, որ նման կարգի աշխատանքները շարունակական են լինելու․ ապրիլի 26-ին Գեղարքունիքի մարզում հայտարարված է մաքրության և բարեկարգման օր, որի շրջանակում ևս կիրականացվեն հուշարձանների տարածքների մաքրման ու բարեկարգման աշխատանքներ»,-ներկայացրեց Գոռ Գասպարյանը։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ