Armat Fight Show. Միհրան Հարությունյանը փայլուն հաղթանակ տարավ երևանյան մրցաշարում
Ռիոյի Օլիմպիական խաղերի և Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի նախկին անդամ Միհրան Հարությունյանը վստահ հաղթանակով է նշանավորել իր առաջին մենամարտը հայաստանյան խառը մենամարտերի (MMA) ասպարեզում:
Երևանի «Տաշիր Արենայում» պատմության մեջ առաջին անգամ կազմակերպված «Armat Fight Show» մրցաշարի շրջանակում հայ մարզիկն ուժերը չափեց Ռուսաստանի և Տաջիկստանի չեմպիոն Մագոմեդռասուլ Հասանովի հետ: Սեփական հարկի տակ ու երկրպագուների բուռն աջակցության ներքո Հարությունյանը գերազանց մենամարտ անցկացրեց՝ երկրորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով ժամանակից շուտ պարտության մատնելով մրցակցին:
Մրցաշարի գլխավոր իրադարձությունների ծրագրում հաղթանակ տոնեց նաև Աղասի Հակոբյանը, որը մեկնարկային դիմակայությունում առավելության հասավ բրազիլացի Ռոնինսոն «Ռատինյո» Էնրիկեի նկատմամբ: Ինչ վերաբերում է երեկոյի գլխավոր մենամարտին, ապա Գենադի Մակարյանը, ցավոք, զիջեց մեկ այլ բրազիլացի մարտիկի՝ Դիեգո Դիասին:
Հիշեցնենք, որ Միհրան Հարությունյանն իր նախորդ պրոֆեսիոնալ մենամարտում ևս հաղթանակ էր գրանցել. ընթացիկ տարվա փետրվարին Լոս Անջելեսում կայացած «UpNextFighting 30» մրցաշարի 66,5 կգ քաշային կարգում նա մրցավարների միաձայն որոշմամբ պարտության էր մատնել ամերիկացի Շեյն Տորեսին:


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ