Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքին` Մալաքե Թաուսի տոնի առթիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքին` Մալաքե Թաուսի տոնի առթիվ:
Ուղերձում ասված է.
«Հայաստանի Հանրապետության եզդիական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի առիթով։
Եզդիական համայնքը մեծ հարգանք և սեր է վայելում Հայաստանի Հանրապետությունում։
Հայաստանի եզդիները հայտնի են ազգային ինքնությանը, աշխատանքին, ավանդույթներին, Հայաստանի Հանրապետությանն իրենց նվիրվածությամբ և մեր պետական ինքնության կարևոր մաս են՝ հանդիսանալով Հայաստանի Հանրապետությունում ապրող ամենամեծ էթնիկ խմբերից մեկը։
Մեր Կառավարության ցանկությունն է, որ Հայաստանի եզդիների հաջողությունները շարունակաբար մեծանան։ Մենք մեծածավալ ներդրումներ ենք անում նաև եզդիաբնակ բնակավայրերում՝ ցանկանալով, որ ինչպես Հայաստանի Հանրապետության մնացած հատվածներում, կրթությունը լինի հասանելի և որակյալ, ենթակառուցվածքները լինեն պատշաճ մակարդակի, համայնքային, մշակութային կյանքը զարգանա, բարեկեցությունն աճի։
Այսօր՝ կիսելով բոլորիդ ուրախությունը, մենք արձանագրում ենք, որ պատրաստ ենք եղբայրաբար կիսել նաև Հայաստանի եզդիական համայնքի հոգսերը և աջակցել ձեր խնդիրների լուծմանը, իրականացնել նոր ծրագրեր՝ ուղղված լեզվի, մշակույթի, եզդիական համայնքի ազգային դիմագծի պահպանմանը և զարգացմանը:
Հայաստանի Հանրապետության եզդիական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ,
Թող գալիք տարին մեր երկրի բոլոր քաղաքացիների հետ Հայաստանի եզդիական համայնքի համար լինի խաղաղ ու արգասաբեր, հաջողությունների, երջանկության ու առատության տարի։ Սիրում եմ բոլորիդ։
Շնորհավոր Մալաքե Թաուս»:


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ