Հայերեն պիտակով սառնարանն իրարանցում է առաջացրել Բաքվի էլեկտրոնիկայի խանութներից մեկում
Բաքվի բնակիչները Baku Electronics էլեկտրոնիկայի խանութում հայերեն գրությամբ պիտակով սառնարան են հայտնաբերել, ինչից հետո այս մասին տեղեկացրել են լրատվամիջոցներին:
Ինչպես հայտնում է rusarminfo.ru կայքը, խանութի ներկայացուցիչը հաստատել է տեղեկությունը՝ հավելելով, որ կատարվածը պատահական սխալմունք է:
«Մեր խանութների ցանցը վաճառում է LG բրենդի սառնարանների մի քանի մոդել, սակայն հայերեն գրությամբ պիտակը հայտնաբերվել է միայն մեկ մոդելի վրա»,-«Սպուտնիկ» լրատվական գործակալության ադրբեջանական ծառայության հետ զրույցում ասել է ընկերության ներկայացուցիչ Վուգար Հուսեյնբեկովը:
Նա նաև մանրամասնել է, որ սխալմունքը տեղի է ունեցել Հնդկաստանում: Նշվում է, որ միջադեպից հետո այդ մոդելի սառնարանները հանվել են վաճառքից:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...