Կոռուպցիան պարեկային ծառայության համակարգի տրամաբանությունից դուրս է մնացել․ ՆԳ նախարար
Կոռուպցիան պարեկային ծառայության համակարգին բնորոշ խնդիր չէ և դուրս է դրա ընդհանուր տրամաբանությունից։ ՆԳՆ «Համակարգի ուժը՝ վստահության մեջ» համաժողովում ունեցած ելույթում այս մասին հայտարարեց ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Նա նշեց, որ համակարգում տեղի ունեցած բարեփոխումների արդյունքում փոխվել են առաջնահերթությունները։
«Վաղուց արդեն կոռուպցիան պարեկային ծառայության համակարգի ընդհանուր տրամաբանությունից դուրս գտնվող երևույթ է, մենք գնալով կենտրոնանում ենք ավելի փոքր խնդիրների վրա»,- ասաց Սարգսյանը։ Նրա խոսքով՝ եթե նախկինում քննարկումները կենտրոնացած էին համակարգում կոռուպցիոն դրսևորումների հաղթահարման վրա, ապա այժմ ուշադրության կենտրոնում են ծառայողների շփման հմտությունները, իրավական գիտելիքների բարձրացումը և մասնագիտական պատրաստվածության այլ բաղադրիչները։
Նախարարը նաև ընդգծեց, որ պարեկային ծառայության ձևավորումից հետո բարեփոխումների ծավալը զգալիորեն ընդլայնվել է։ «2021 թվականից հետո մեր բարեփոխումների ծավալը կրկնապատկվել, եռապատկվել, նույնիսկ քառապատկվել է»,- նշեց նա։
Սարգսյանի խոսքով՝ վերջին տարիներին ձևավորվել են նոր ինստիտուցիոնալ կառույցներ, այդ թվում՝ քրեական ոստիկանության նոր կառուցվածք, համայնքային ոստիկանություն, ոստիկանության գվարդիա, ինչպես նաև միգրացիայի և քաղաքացիության ծառայություն, ներդրվում է կենսաչափական համակարգը։
Նախարարը կարևորեց նաև բարեփոխումների շարունակականությունը՝ նշելով, որ համակարգը պետք է հետևողականորեն արձագանքի հանրային պահանջներին և շտկի առկա թերությունները։
«Մենք պիտի հետևողականորեն գնանք այն բոլոր խնդիրների լուծման ճանապարհով, որոնք արձանագրում ենք՝ մեծ, միջին կամ փոքր»,- եզրափակեց նա։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ