Վրաստանում ձերբակալել են Ահմեդ Չաթաեւի հինգ հանցակիցների
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հաղորդել է Թբիլիսիում նոյեմբերի 22-ին տեղի ունեցած հատուկ գործողությունների ընթացքում ոչնչացված ահաբեկիչ Ահմեդ Չաթաեւի հինգ հանցակիցների ձերբակալման մասին:Այս մասին հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն։
Ձերբակալությունները դեկտեմբերի 26-ի առավոտյան կատարվել են Դուիսի եւ Պանկիսի կիրճում գտնվող Օմալո գյուղերում։ Պետական անվտանգության աշխատակիցները ձերբակալել են Վրաստանի հինգ քաղաքացիների՝ Զուրաբ Գորկանաշվիլիին, Ռուսլան Ալդամովին, Ռամազ Մարգոշվիլիին, Բադուր Չոպանաշվիլիին եւ Թեմիրլան Մաչալիկաշվիլիին։
Պետական անվտանգության ծառայության տվյալներով՝ այդ մարդիկ օգնել են Չաթաեւին եւ նրա խմբի անդամներին Թուրքիայից Աջարիա հասնելու համար, այնտեղից էլ Թբիլիսի քաղաք տեղափոխվելու եւ մայրաքաղաքի Իսանի շրջանի բազմահարկ շենքի բնակարաններից մեկում բնակություն հաստատելու համար։
Ձերբակալվածները նաեւ օգնել են Չաթաեւին ձեռք բերել զենք եւ զինամթերք, որոնք խմբի անդամները պահել էին հատուկ պահեստում:
Կալանված բոլոր հանցագործությունների դեմ քրեական գործ է հարուցվել «ահաբեկչության ֆինանսավորում, նյութական կամ այլ ռեսուրսներով օժանդակության համար, որոնք հանգեցրել են ծանր հետեւանքներ» հոդվածով, որը պատժվում է 17-20 տարի կամ ցմահ ազատազրկմամբ:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...