Անապայում մահափորձ է իրականացվել հայ քրեական հեղինակության որդու դեմ
ՌԴ Անապա քաղաքում մահափորձ է իրականացվել հայ քրեական հեղինակություն Վալտեր Հարությունյանի որդու՝ գործարար Տիմուր Պոդոլսկու դեմ, այս մասին տեղեկացնում է rusarminfo.ru կայքը՝ հղում անելով «Интерфакс-Юг» գործակալությանը:
Հայտնի է, որ հարձակման հետևանքով Հարությունյանի որդին լուրջ վնասվածք է ստացել:
Ըստ նախնական տեղեկատվության՝ դեպքը տեղի է ունեցել լույս դեկտեմբերի 21-ին, քաղաքի Շևչենկո փողոցի վրա գտնվող հյուրանոցներից մեկի տարածքում:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ մահափորձի իրականացման և անօրինական զենքի կրման մեղադրանքով: Գործով զբաղվում է Կրասնոդարի երկրամասի ոստիկանությունը:
Աղբյուրը մանրամասնում է, որ մեկուկես տարվա ընթացքում սա արդեն երկրորդ մահափորձն է Պոդոլսկու դեմ: 2016 թվականի հունիսի 16-ին գործարարի մեքենան ենթարկվել էր հարձակման, մեքենայում գտնվել էին նաև նրա կինն ու երեխան: Կրակոցների հետևանքով Պոդոլսկու կինը մահացել է:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...