Ադրբեջանցի միլիարդատերերը գնել են Մոսկվայի «Օլիմպիյսկի» մարզահամալիրը
«Կիևսկայա պլոշչադ» («Киевская площадь») ընկերությունը, որը պատկանում է ադրբեջանցի միլիարդատերեր Գոդ Նիսանովին ու Զարահ Իլիևին, ձեռք է բերել Մոսկվայի հայտնի «Օլիմպիյսկի» մարզահամալիրը, գրում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Նիսանովն ու Իլիևն այն գնել են Մուսա Բաժաևին պատկանող «Ալյանս» ընկերությունների խմբից: Գործարքի արժեքն առայժմ չի հրապարակվում: Հայտնի է, որ «Օլիմպիյսկի»-ի նոր սեփականատերերը մտադիր են նախագծում ներդնել 300-400 մլն դոլարից ոչ պակաս գումար:
«Օլիմպիյսկի» մարզահամալիրը կառուցվել է 1980 թվականին: Մոսկվայի իշխանությունները կարծում են, որ համալիրում գտնվող մարզական օբյեկտները վաղուց հնացել են և չեն համապատասխանում մայրաքաղաքի պահանջներին ու միջազգային չափանիշներին:
Հայտնի է, որ «Օլիմպիյսկի»-ն վերակառուցման նպատակով կփակվի 2019 թվականին։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...