Ստամբուլի կենտրոնական շրջաններում չեղարկվել են սուրբծննդյան զանգվածային տոնակատարությունները
Ստամբուլի քաղաքապետարանն արգելել է կենտրոնական Բեյօղլու և Բեշիկթաշ շրջաններում սուրբծննդյան միջոցառումների անցկացումը, գրում է թուրքական diken.com.tr կայքը:
Նշվում է, որ քաղաքապետարանն այդ որոշմանն է եկել անվտանգության նկատառումներից ելնելով:
Տեղական իշխանությունները խնդրել են քաղաքացիներին ըմբռնումով մոտենալ հարցին՝ հաշվի առնելով երկրում տիրող իրավիճակն ու տոնակատարության ժամանակ հնարավոր սադրանքների ռիսկը:
Նշենք, որ Թուրքիայում անցած տարի տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից ի վեր շարունակում է գործել արտակարգ դրության ռեժիմը:
Ավելի վաղ Բեշիկթաշի թաղապետարանը չեղարկել էր հրեական Հանուկա տոնի հետ կապված զանգվածային միջոցառումները՝ հաշվի առնելով Երուսաղեմի շուրջ ստեղծված լարված իրավիճակի պատճառով Թուրքիայում տիրող հակասեմական տրամադրությունների աճը:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...