Թմրանյութ իրացնողի մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի 21 փաթեթ
Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկությունների հիման վրա ապրիլի 2-ին ձերբակալվել է մայրաքաղաքի բնակիչ 35-ամյա տղամարդը՝ թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով։ Նրա «Ֆորդ» ավտոմեքենայից և անձնական խուզարկությունից հայտնաբերվել են մոտ 38 գրամ մարիխուանա՝ 19 փաթեթով։
«Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունն իրացվեց ապրիլի 2-ին։ Ժամը 17․25-ին, Մարգարյան փողոցի 1-ին նրբանցքում, թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվեց և իր վարած «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ բաժին տեղափոխվեց մայրաքաղաքի Հասրաթյան փողոցի բնակիչ 35-ամյա տղամարդ։
Մեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք և կնիքվեց, իսկ տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց դեղնականաչավուն, ընդհանուր մոտ ութ գրամ զանգվածով չորս փաթեթ, որն ըստ նրա՝ մարիխուանա է։ Նա հայտնեց նաև, որ վեց փաթեթ արդեն տեղադրել է տարբեր տեղեր։
Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, ապրիլի 7-ին խուզարկվեց տղամարդու վարած «Ֆորդը»․ շարժիչի ծածկոցի տակ հայտնաբերվեց նույն դեղնականաչավուն զանգվածով 15 փաթեթ, որոնց ընդհանուր քաշը մոտ 30 գրամ էր։
Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրությունում։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ