Ոչ վրան կա, ոչ էլ սնունդ, անելանելի վիճակում ենք. Լարսում մնացած բեռնատարի վարորդ
Լարսի փակ անցակետում արդեն 4-րդ օրը բեռնատարով մնացած վարորդ Գեղամ Բարսեղյանն ահազանգում է՝ բազմաթիվ վարորդներ անելանելի վիճակում են հայտնվել, ոչ մեկն իրենց օգնություն չի ցուցբերում: NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ դեկտեմբերի 26-ին, Գեղամ Բարսեղյանը նշեց՝ բազմաիթվ բեռնատարեր Վլադիկավկազ չհասած, սահմանից 60 կիլոմետր հեռավորության վրա կանգնած են եւ պատասխանատուներից ոչ ոք չկա, որից հնարավոր կլինի ճշտել, թե ինչքան ժամանակ են այդպես մնալու:
«Անելանելի վիճակում ենք արդեն 4-րդ օրը, ահավոր շատ ենք, հաշիվ չեմ կարա ասեմ, լավ էսպես մինչեւ ե՞րբ ենք մնալու: Ոչ մեկի հետ էլ խոսալ չի լինում, արհամարհում են, անմարդկային վերաբերմունք ա լրիվ: Պատասխանատու մարմիններից ոչ մեկը չկա էստեղ, լրիվ անհասկանալի վիճակում ենք»,-ասաց նա:
Համաձայն Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից ստացված տեղեկատվության՝ Վերին Լարս անցակետի հատվածում կուտակված ՀՀ քաղաքացիների համար ՌԴ ԱԻՆ-ի կողմից տեղադրվել են վրաններ, դաշտային խոհանոց՝ քաղաքացիներին տաք սնունդ եւ անհրաժեշտ այլ օգնություն ցուցաբերելու համար: Արդյոք նման բան կա, թե չկա, Գեղամ Բարսեղյանը պատասխանեց. «Հիմա Վրաստան չմտած, սահմանից 60 կմ հեռավորության վրա կանգնած ենք, ոչ մեկը ոչ մոտենում է, ոչ ասում ա՝ ինչի կարիք ունեք, ոչ վրան կա, ոչ էլ սնունդ: Մենք ոչ մի բան էլ չենք ուզում իրենցից, թող մտածեն, թե ոնց կարանք էստեղից էթանք, մեզ էդքանն հերիք ա: Վլադիկավկազ չմտած կանգնեցրել են, չգիտենք էլ վերեւում ավտո կա, թե չկա»,-ասաց նա:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 385 բեռնատար:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ